00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը բարձրացնում է Ռուսաստանի պարտության խաղադրույքը

© Sputnik / Сергей АверинՄարիուպոլ
Մարիուպոլ - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Բաժանորդագրվել
Ուկրաինան ուզում են մինչև վերջ այրել, բայց ոչ թե «ռուս ագրեսորները», այլ «ամերիկյան պաշտպանները»։ Դա վերջնականապես պարզ դարձավ այն բանից հետո, երբ Զատկին Կիևում հյուրընկալում էին երկար սպասված թանկագին հյուրերին։

Պյոտր Ակոպով, ՌԻԱ Նովոստի

ԵՄ-ի ու որոշ եվրոպական պետությունների առաջնորդներն արդեն երևացել են Ուկրաինայի մայրաքաղաքում, ու հերթը հասել է ամենագլխավոր դաշնակիցներին՝ ամերիկացիներին: Բայդենը չէր ժամանել, բայց ուղարկել էր երկու առանցքային աշխատակիցներին՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ու պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին։ Ուկրաինացի քաղաքական գործիչների և գեներալների հետ վերջինիս բարեկամական կադրերը շատ ցուցադրական էին։ Բայց շատ ավելի կարևոր է այն, թե ինչ են բանակցություններից հետո հայտարարել Բլինկենն ու Օսթինը։
«Մենք չգիտենք, թե որքան կշարունակվի այդ պատերազմը, բայց գիտենք, որ ինքնիշխան ու անկախ Ուկրաինան շատ ավելի երկար գոյություն կունենա, քան Վլադիմիր Պուտինը։ Եվ Ուկրաինային ցուցաբերվող մեր աջակցությունը կշարունակվի, քանի դեռ մենք վերջնական հաջողության ականատես չլինենք...», - ասել Էնթոնի Բլինկենը։

«Մենք ուզում ենք, որ Ռուսաստանն այնքան թուլանա, որ այլևս չկարողանա անել այն, ինչ արել է Ուկրաինա ներխուժման ժամանակ։ Նրանք արդեն շատ ռազմական ներուժ են կորցրել, և մենք ուզում ենք, որ նրանք հնարավորություն չունենան շատ արագ վերարտադրելու այդ ներուժը...»,- ասել է Լլոյդ Օսթինը։

Պաշտպանության նախարարը նաև ասել է, որ Զելենսկին իր խորին երախտագիտությունն է հայտնել ցուցաբերվող օգնության համար, ու որ «նա տրամադրված է հաղթանակի», իսկ ԱՄՆ-ն «տրամադրված է օգնել նրանց հաղթել»։
«Հաղթելու նրանց ունակության տեսակետից դեպի հաղթանակ առաջին քայլը հավատքն է, որ կարղ ես հաղթել։ Եվ այդ պատճառով նրանք հավատում են, որ մենք կարող ենք հաղթել։ Մենք հավատում ենք, որ մենք, նրանք, կարող ենք հաղթել, եթե նրանք ճիշտ սարքավորումներ, ճիշտ աջակցություն ունենան, և մենք պատրաստվում ենք անել այն, ինչ մեր ուժերի սահմաններում է, և կշարունակենք անել այն, ինչը մեր ուժերի սահմաններում է»:
Ի՞նչ են նշանակում այդ խոսքերը, նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի խոսքերը․ «Մենք չենք հանգստանա, մինչև Պուտինը չձախողվի, և Ուկրաինան չհաղթի»։
Անգլոսաքսերը վերջնականապես հայտարարել են, որ իրենց նպատակը Ռուսաստանի պարտությունն է, որը ոչ միայն զենքի մատակարարման միջոցով Ուկրաինայի պատերազմը ձգձգելու, այլև ՌԴ-ի ու զինված ուժերի առավելագույն թուլացման մեջ է։ Օսթինն ուղղակիորեն ասում է. մինչև այն աստիճան, որ ռուսական բանակն այլևս չկարողանա «անել այն, ինչ արել է», այսինքն՝ հարձակվել և մարտական գործողություններ վարել օտար տարածքում։
Ուկրաինայի ռազմական հաղթանակն այս դեպքում դառնում է ոչ միայն Ռուսաստանի պարտությունը, այլև Արևմուտքի հաղթանակը, ընդ որում՝ ուրիշի ձեռքով ձեռք բերված հաղթանակը՝ ռուսական աշխարհի մի մասի ձեռքով, որը կռվում է մյուսի դեմ։ Միթե՞ անգլոսաքսերը չեն հասկանում, թե ինչպես են նման հայտարարություններին վերաբերվում Մոսկվայում։ Չե՞ն տեսնում, որ իրենց նպատակը Ռուսաստանի պարտությունը հայտարարելով՝ իրենք իրենց զրկում են հնարավորությունից՝ հետո, երբ ամեն ինչ վերջանա, գոնե դեմքը պահպանել։
Ռուսատյացությունը սպանում է․ ինչի կհանգեցնի Ռուսաստանի շրջափակումը
Որովհետև Ռուսաստանն ամեն դեպքում կհաղթի, հարցը միայն այդ հաղթանակի գինն է։ Եվ ոչ միայն Մոսկվայի, այլև Կիևի համար։ Ուկրաինան պատերազմի կրակի մեջ այրելու՝ անգլոսաքսերի պատրաստակամությունը կասկած չի առաջացնում, բայց ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը պետք է որ մտածեր այն մասին, թե ինչպես է հետո բացատրելու ամեն ինչ իր քաղաքացիներին։ Չէ՞ որ եթե Ուկրաինան պարտվել է, ուրեմն պարտվել են նաև ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, որոնք խաղադրույք էին արել Կիևի հաղթանակի վրա։
Բայց գուցե նրանք կարող են պարտությունը որպես հաղթանակ ներկայացնել։ Ուկրաինան՝ առանց բանակի ու դեպի ծով դուրս գալու հնարավորությամբ, խուճապահար հասարակությամբ, որն ատում է իր վերնախավին, չէ՞ որ դա էլ է Ուկրաինա, ուրեմն՝ ռուսները պարտվել են։ Ու ոչի՞նչ, որ նույնիսկ այդպիսի Ուկրաինան Արևմուտքից անվտանգության երաշխիքներ չի ստանա (որովհետև ոչ ոք անվտանգության երաշխիք չի տա երկրին, որի ապագան կախված է միայն Ռուսաստանից), և դա էլ կներկայացնեն որպես Մոսկվայի պարտություն։ Խնդիրն այն է, որ նման հնարքները կարող են խաբել միայն միամիտ մարդկանց, էլ չենք խոսում այն մասին, թե ինչպես է մնացած ոչ արևմտամետ աշխարհը ուղղակի ծիծաղելու։ Արևմուտքում փորձում են խաբել սեփական քաղաքացիներին «Ռուսաստանի պարտությամբ»։
Ուստի ստացվում է, որ անգլոսաքսերն իսկապես հավատում են, որ կարող են հաղթե՞լ։ Բայց դա հակասում է ոչ միայն իրականությանը, այլև օբյեկտիվ արևմտյան ռազմական փորձագետների կարծիքին. նրանցից ոչ ոք չի խոսում նման սցենարի հավանականության մասին։ Առավելագույնը, ինչի վրա կարող է հույս դնել Արևմուտքը, ռազմական գործողությունների ձգձգումն է, բայց այստեղ էլ վերջնական արդյունքն անկասկած է։
Ռուսաստանին հաղթելու միայն մեկ իրական հնարավորություն կա. հասնել ռուսաստանցիների հավաքական ինքնասպանության, այսինքն՝ երկրում խառնաշփոթի և ներսից քայքայմանը։ Բայց Արևմուտքի այս կարևորագույն խաղադրույքը չի աշխատում, ինչպես երեկ ասաց Վլադիմիր Պուտինը, «այստեղ էլ խոչընդոտ առաջացավ, չի ստացվում»։ Ընդ որում, չնայած անգլոսաքսերը նախկինի պես համարում են, որ խաղադրույքը ՌԴ պարտության վրա անելը չափազանց արդյունավետ է, նույնիսկ նրանց նման համոզմունքը չի բացատրում, թե ինչու են իրենց նպատակները կապում ռազմի դաշտում Ռուսաստանի պարտության հետ։

Ի վերջո, շեշտը դնելով նման ելքի ձգտման վրա, անգլոսաքսերը միայն ամրապնդում են ռուսական հասարակության միասնությունը, քանի որ շատերը, ովքեր չեն աջակցում Ուկրաինայում գործողությանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, չեն ուզում, որ իրենց բանակը պարտություն կրի՝ հասկանալով, թե ինչ ծանրագույն հետևանքների դա կարող է հանգեցնել։ Դա նման է Արևմուտքում ամեն ռուսականի չեղարկմանը. այն շոկ է դարձել հենց շատ արևմտամետների համար՝ ստիպելով նրանց վերանայել վերաբերմունքը ոչ միայն Արևմուտքի, այլև սեփական երկրի նկատմամբ։

Այս դեպքում ո՞րն է անգլոսաքսերի «խորամանկ ծրագրի» նպատակը, ինչու՞ են նրանք խոսում և անում այն, ինչը հենց հիմա կամ հետագայում կհարվածի հենց իրենց։ Ավաղ, ոչ մի գաղտնիք չկա, Արևմուտքը հերթական անգամ դարձավ ռուսների հանդեպ սեփական վերաբերմունքի՝ թյուրիմացության և դիվականացման խառնուրդի պատանդը։ Արևմուտքը հավատացել է, որ եթե ռուսները «երեք օրում չվերցրին Կիևը», ապա նրանք կարող են պարտվել, առավել ևս նրանց դիմակայում են նույն ռուսները, միայն ուկրաինական մակնշմամբ (չպետք է մոռանալ, որ խելացի ատլանտյան ստրատեգների համար ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են, որքան էլ համառորեն նրանք հրապարակավ հակառակն են վստահեցնում)։ Արևմուտքը հավատաց՝ հակառակ պրագմատիկ ռեալիզմի նկատմամբ սեփական հակվածությանը։
Հետևաբար, Ռուսաստանի պարտության վրա խաղադրույք կատարելը պարզապես փորձ է ուկրաինական քարտը վերջին անգամ խաղարկելու, բարձրացնելու խաղադրույքները, մինչև վերջ բլեֆ անել՝ Կիևին զենք տրամադրելով ու ոգեշնչելով։ Հուսալով, որ ռուսները աչքը կթարթեն, կդողան, և եթե չհանձնվեն, գոնե հետ կկանգնեն իրենց նպատակներից։
Իսկ երբ մառախուղը ցրվի ու պարզվի, որ Ուկրաինան պարտվել է, Արևմուտքն արդեն արդարացումների ժամանակ չի ունենա. չափազանց շատ հասունացած խնդիրները դուրս կգան, չափազանց ուժեղ կլինեն ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական փորձություններն ու փոփոխությունները։ Ու պատասխան հարցին՝ «իսկ ինչո՞ւ պարտվեց ոչ թե Ռուսաստանը, այլ մենք», արդեն հետաքրքիր կլինի միայն ապագա պատմաբաններին։
Լրահոս
0