«Արթուր Դավթյանը պետք է քուն չունենա». զոհվածների հարազատները կգիշերեն դատախազության առջև

© Sputnik / Aram NersesyanԱրցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ակցիան Ազնավուրի հրապարակում (26 ապրիլի, 2022թ). Երևան
Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ակցիան Ազնավուրի հրապարակում (26 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ակցիան Ազնավուրի հրապարակում (26 ապրիլի, 2022թ). Երևան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ընդդիմադիրներն իրենց աջակցությունը հայտնեցին զոհված զինծառայողների հարազատներին և շարունակեցին երթը։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Իրազեկման ակցիա անող ընդդիմադիրները Երևանի Սասունցի Դավթի արձանի մոտից քայլերթով հասան դատախազության մոտ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնեց` եկել են դատախազության մոտ, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն զոհված զինվորների հարազատներին։
«Եկել ենք ասելու, որ ձեր պահանջները նաև մեր պահանջներն են, և մենք ամբողջությամբ հետամուտ ենք լինելու այդ պահանջների իրականացմանը»,–ասաց Սաղաթելյանը։
Զոհվածների հարազատները հայտնեցին, որ որոշել են գիշերն անցկացնել դատախազության շենքի դիմաց։
«Մնում ենք այստեղ, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պետք է քուն չունենա, ոնց որ մենք չենք քնել ամիսներ շարունակ»,– ասաց զոհվածներից մեկի հարազատը։
Ընդդիմադիրները շարունակում են իրենց քայլերթը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին հայտարարեց Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն երկրորդ օրն է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 26-ին հատկապես ակտիվ էին երիտասարդները։ Նրանց ակցիան այսօր մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան, հետո հասան ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշեցին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները սկսեցին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 10 հոգու տեղափոխել են ոստիկանություն։
ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները փողոցներ փակեցին, իսկ 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների ծնողներն ու հարազատները երթի դուրս եկան։
Լրահոս
0