00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի դատաիրավական համակարգում «երկրաշարժեր» են սպասվում. Կարեն Անդրեասյան

© Sputnik / Asatur YesayantsԱրդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ներկայացրել է դատաիրավական համակարգում առաջիկա ամիսներին սպասվող բարեփոխումները։ Նա խոստովանել է, որ պաշտոնավարման ընթացքում ավելի փորձառու է դարձել, հասկացել, որ ավելի լավ է քիչ խոսել, շատ գործ անել։
– Ի՞նչ փուլում են դատաիրավական բարեփոխումները, ու վեթինգի հետ կապված ո՞ւր ենք հասել այս պահին։
– Դատաիրավական բարեփոխումները շատ բարդ փուլում են, ու վեթինգով մենք քայլ առ քայլ, փոքր քայլերով գնում ենք առաջ։ Բայց հիմնական մեծ վեթինգը, որի մասին դուք եք ակնարկում, կլինի միայն սահմանադրական բարեփոխումների դեպքում, որովհետև առանց Սահմանադրության փոփոխությունների այդ մեծ վեթինգն անհնար է։ Ապօրինի կլիներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 27-ին հաստատել էր սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը։ Ի՞նչ փուլում են խորհրդի աշխատանքները։ Հաջորդ նիստը ե՞րբ եք հրավիրելու։
-Հաջորդը մայիսի 6-ին է նախատեսվում։ Մենք հիմա անում ենք տեխնիկական բնույթի աշխատանքներ, նաև ձևավորեցինք հանձնաժողովը 5 գիտնական մասնագետների հետ։ Այսինքն` մենք մայիսի 6-ից կլինենք ձեր աչքի առաջ, ուղիղ եթերներում, և արդեն կսկսվեն բովանդակային քննարկումներ։ Հուսով եմ` ոչ մի խնդիր չի ծագի, որ մենք ստիպված լինենք հետաձգել մեր առաջիկա նիստը, որովհետև մեր խորհրդի ու հանձնաժողովի բոլոր անդամներն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը։ Սպասում ենք հետաքրքիր բանավեճերի, քննարկումների։
Դեռևս հստակ որոշված չէ` Սահմանադրությունն ի վերջո կփոխվի՞, թե՞ ոչ։ Դուք ո՞ր տեսակետին եք հակված։
-Եթե ես չուզեի Սահմանադրության փոփոխությունը, ես չէի լինի այդ խորհրդի կազմում։ Ենթադրվում է, որ պետք են սահմանադրական փոփոխություններ, և ենթադրվում է, որ եթե ես այնտեղ եմ, ուրեմն ուզում եմ, որ լինեն որոշակի փոփոխություններ։
–Վարչապետն ասաց` պարտադիր չէ, որ անպայման փոփոխություններ լինեն։
–Դե, վարչապետը հարգանքով է մոտենում այն մարդկանց, ում հրավիրում է մասնագիտական աշխատանք կատարելու։ Եթե վարչապետն ուղղակի պետք է հրաման արձակեր, թե այսպես փոխեք կամ այնպես, էդ դեպքում մենք ինչո՞ւ էինք հավաքվում այնտեղ կամ ինչո՞ւ էինք հրավիրում հանձնաժողովի անդամներին։ Ամբողջ խնդիրն այն է, որ, այո՛, կան որոշակի խնդիրներ, որոնց մասին տեղյակ է նաև վարչապետը, բայց նա վտահում է մասնագետներին, վստահում է այն հարգարժան կազմին, որը ձևավորվել է բազմաթիվ կառույցների, բազմաթիվ անհատների կողմից, և իրենք ինձ հետ միասին պիտի որոշեն որպես մեկ ձայն, թե ինչ առաջարկենք կառավարությանը և ժողովրդին փոխել մեր Սահմանադրության մեջ։ Այսինքն` վարչապետը վստահաբար գիտի թերությունները, բայց չի կանխորոշում այն մասնագիտական քննարկումը, որ սպասվում է բոլորիս։
Խորհրդարանական ընդդիմությունն, իր որոշմամբ, չի մասնակցում խորհրդի աշխատանքներին։ Դա ինչպե՞ս կազդի աշխատանքի վրա։
–Ես կարծում եմ, որ աշխատանքները կընթանան ու կունենան լավ պտուղներ։ Բայց, իհարկե, շատ ավելի ցանկալի կլիներ ունենալ խորհրդարանական այնպիսի ընդդիմություն, նաև այս աշխատանքներում, որը կառուցողական քննադատում և իր ընտրողների ձայները, պահանջները բերում է տարբեր օրակարգեր։
–Տարեսկզբին Ձեր հարցազրույցներից մեկում քննադատության էիք ենթարկել Բարձրագույն դատական խորհրդին կարգապահական վարույթները քննելու և լուծելու արդյունքների հետ կապված, հայտարարել էիք, որ ԲԴԽ-ն երբեմն չի գտնվում իր բար­ձունքում, ԲԴԽ-ի անդամներին բաժանել էիք ազնիվների և ոչ այնքան ազնիվների, դատավորներին անվանել էիք լավ կամ վատ, Ձեր միջնորդություն­ներին դեմ քվերակած ԲԴԽ-ի անդամներին` դատավորական կլան: Այսօր ի՞նչ կարծիքի եք ԲԴԽ–ի ու դատավորների մասին։
–Կարծիքս հիմա չեմ ասի, որովհետև, կարծում եմ, այս ընթացքում մի բան է փոխվել` ես ավելի փորձառու եմ դարձել իմ պաշտոնի, իմ գործի մեջ և հասկացել եմ, որ ավելի լավ է քիչ խոսել, շատ գործ անել, և գնահատականները միշտ չէ, որ օգտակար են լինում։ Հատկապես հրապարակային գնահատականները։ Այդ կապակցությամբ կարող եմ միայն ասել, որ մենք շարունակում ենք օբյեկտիվորեն քննել բոլոր այն դիմումները, որոնք ստանում ենք քաղաքացիներից, փաստաբաններից, որոնք պետք է տանենք ԲԴԽ, որպեսզի առանձին դատավորներ ենթակվեն կարգապահական պատասխանատվության։ Ես ուզում եմ ոչ թե ես դատեմ ԲԴԽ–ի աշխատանքը, այլ մեր հասարակությունը։ Դրա համար այդ նիստերը բաց են, թափանցիկ են, և ես հորդորում եմ բոլոր լրատվամիջոցներին լուսաբանել դրանք հնարավորինս շատ ու ցույց տալ` ով ինչ աշխատանք է կատարում, որքանով է նախարարությունը բերում հիմնավորված կարգապահական միջնոդությունները, որքանով են դատավորները ճիշտ ներկայացնում իրենց արածն ու չարածը այդ դատերի ժամանակ, և որքանով է ԲԴԽ–ն գտնվում իր բարձունքում։
–Այդուհանդերձ, մինչև այս պահը որոշակի փոփոխություն կա՞ Ձեր գնահատականներում, թե՞ ոչ։
–Իմ անձնական գնահատականները ես սովորել եմ ավելի արհեստավարժորեն պահել ինձ և դրա փոխարեն ավելի ինտենսիվ կազմակերպել այն աշխատանքները, որոնք ես պարտավոր եմ կատարել։
–Մոտ մեկ տարի է` դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը խափանված է, և համակարգիչների փոխարեն դատարանների նախագահներն են որոշում, թե որ դատավորը պետք է քննի այս կամ այն գործը։ Մարտի 14-ին հատուկ հանձնարարականներ էիք տվել տարբեր մասնագետների` մտածել դատավորների մակարգման համակարգի խափանման խնդրին լուծում տալու մասին։ Թեև Բարձրագույն դատական խորհուրդն ու դեպարտամենտն են այս ամենի պատասխանատուն, այդուհանդերձ, մինչև օրս խնդիրը լուծված չէ, ո՞րն է պատճառը։
–Իմ հանձնարարությունը վերաբերում է նոր թվային լուծումներով էլեկտրոնային ավելի լավ համակարգ ստեղծելու աշխատանքներին, որոնց ուղղությամբ մենք հիմա մասնագիտացած կառույցների հետ տանում ենք հստակ աշխատանքներ։ Դրանց մասին ևս հիմա չարժե խոսել։ Երբ որ գոնե կունենանք հայտարարված մրցույթներ, որպեսզի գան ծրագրավորող ընկերությունները, մասնակցեն ու բերեն այնպիսի համակարգ, որին այլևս հնարավոր չի լինի կողքից միջամտել, կամ հնարավոր չի լինի տեխնիկապես կամ այլ ձևով այն խափանել, նոր մենք դրա մասին ավելի հստակ հայտաարություններ կանենք։ Այսօր դեռ հասարակությունը պետք է ստիպված բավարարվի այն հին էլեկտրոնային համակարգով, որը վերադարձվել է դատական համակարգին, ու հիմա դատական համակարգի սուրբ պարտքն է այն գործարկելը։
–Այսինքն, Դուք վտահեցնում եք, որ վերադարձված է, բայց չի՞ գործում։
–Դա ակնհայտ է։ Իրենք ընդունել են դա և աում են, որ տեխնիկական խնդիրներ են լուծում, որ կարողանան գործարկել։ Ես ԲԴԽ անդամներից մեկի հրապարակային ելույթից նույնիսկ իմացա, որ 1-2 օրվա գործ է մնացել։ Հուսամ` այդ 1-2 օրը շուտ կանցնի, և մենք կունենանք էլեկտրոնային համակարգի գործարկումը։ Ես ասել եմ, որ շատ թերահավատ եմ այդ ներկա համակարգի նկատմամբ։ Բայց վատն է, ինչ է, գոնե թող գործի, թող լինի, մինչև ստեղծվի նորը։
–Նախկինում որդեգրումների հետ կապված լուրջ խնդիրներ են ծագել, հարուցվել են քրեական գործեր, այսօր օտարերկրյա քաղաքացիների կողմից հայ երեխաների որդեգրման մեխանիզմն ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել, որքանո՞վ է պետությունը հետևում որդեգրվող երեխաների ճակատագրին։
–Ես կարծում եմ` այստեղ համակարգային փոփոխությունների կարիք չկար, այլ վարչարարության կարիք կար։ Ընդհանրապես, մենք հակում ունենք անընդհատ համակարգեր փոխելու, բարեփոխելու։ Եթե մի համակարգը չի աշխատում, մենք, փոխարենը փոխենք դրա մենեջմենթը, կատարողներներին, անընդհատ փոխում ենք համակարգը։ Կարծում եմ` որդեգրումների համակարգն ինքնին, միջազգայնորեն ընդունված համակարգ է, և այնպես չէ, որ Հայաստանինն ավելի վատն է, քան այլ երկրներինը։ Ուղղակի պետք էր ավելի խիստ վարչարարություն անել, ավելի շատ վստահություն լիներ բոլոր այնտեղ աշխատողների մոտ, որ եթե լինեն կոռուպցիոն դրսևորումներ, իրենք պատժվելու են։
Այսօր ես չեմ կարող ասել, որ մենք իդեալական մաքրության ենք հասել կոռուպցիայի տեսանկյունից, բայց ճիշտ վախի մթնոլորտ ձևավորվել է։ Ամեն անգամ, երբ (նաև նախարարության միջամտությամբ) ձերբակալվում է ՔԿՀ ինչ–որ մի աշխատող, կալանավորվում է ինչ–որ հարկադիր կատարող, ինչ–որ մի պաշտոնյա, միանգամից այդ վախի ճիշտ մթնոլորտն ավելի է խստանում, այդ քրեական գրծերը, որ հարուցվում են, ճիշտ չափով զգաստացնում են մեր այն պաշտոնյաներին, որոնք իրագործում են, օրինակ, մեր որդեգրման համակարգը։ Եվ ես խնդրում եմ մեր բոլոր իրավապահներին` ուշադիր հետևել, որ որևէ պաշտոնյայի մտքով չանցնի կաշառքով որդեգրում ապահովել կամ որևէ այլ պետական ծառայություն մատուցել։
–Հանրային քննարկման էր ներկայացվել զինծառայության կարգի դեմ քրեական գործերով անցնող 44-օրյա պատերազմի մասնակիցներին համաներում հայտարարելու մասին նախագիծը, սակայն այն այդպես էլ չհայտնվեց խորհրդարանում։ Ինչու՞։ Եվ ե՞րբ կներկայացվի։
–Դա մեր նախաձեռնությունը չէ, իրավապահ մարմինների նախաձեռնությունն է, և ես կոռեկտ կհամարեմ չանդրադառնալ, այլ թողնել մեր գործընկերներին, որովհետև իրենք են առաջարկել, բայց նաև ունեցել են որոշակի մտահոգություններ։
- Իսկ նախարարության մոտեցումը ո՞րն է։
- Ճիշտ մեսիջների խնդիր կա, և մենք պետք է գլոբալ քաղաքականությունը մշակելիս, համաներման կամ ներման համակարգերը մշակելիս հասկանանք, թե մենք ինչ մեսիջներ ենք հղում հանրությանը, ինչն է կարելի, ինչը` ոչ, ինչը կներվի, ինչը չի ներվի։ Օրինակ` դավաճանական որևէ հոդված, որևէ երևույթ պիտի չստանա համաներման մեսիջը, որովհետև դա կարող է մարդկանց մոտ տպավորություն թողնել, որ կարելի է հանգիստ անել պետության դեմ ստոր կամ սխալ քայլ և մնալ անպատիժ։ Բայց սա շատ անձնական մոտեցում ես հայտնեցի։ Կա դրա քաղաքական քննարկումը, որ եթե իրավապահ մարմինները ճիշտ համարեն, կարող են հրապարակել։
Քրեական օրենսգիրքի փոփոխություններն ուժի մեջ են մտնում հուլիսի մեկից։ Դա ենթադրո՞ւմ է, որ որոշ դատապարտյալներ ժամանակից շուտ ազատ կարձակվեն։ Եթե կա այդպիսի թիվ, կխնդրեմ հրապարակեք։
–Այդպիսի վիճակագրություն հիմա չեմ կարող ձեզ ներկայացնել, միայն կարող եմ ասել, որ, այո՛, կլինեն հանցակազմեր, որոնք կփոփոխվեն, և այդ տրամաբանության մեջ վերանայումներ կլինեն ամբողջ իրավապահ համակարգում։ Մեզ սպասում է բավական ծանր աշխատանք առաջիկա 1-2 ամիսներին։ Մենք 100–ից ավելի օրենքներում փոփոխություններ ենք կառավարությանն առաջարկել, հիմա դա գնացել է ԱԺ։ Դա հսկայական օրենսդրական փաթեթ է, որն ընդամենը գործարկելու է նոր Քրեական ու Քրեական դատավարության օրենսգրքերը։ Մենք ունենք նաև կառավարչական, վարչարարական հսկայական աշխատանք, ամբողջ քննչական մարմինների փոփոխությունների հսկայական աշխատանք։ Այս պրոցեսների մեջ մենք երկու ամիս «իրավական երկրաշարժի մեջ ենք լինելու, և հուլիսից հետո կարող են լինել որոշակի բարդություններ։ Ես խնդրում եմ մեր իրավապահների, դատաիրավական համակարգի բոլոր գործընկերների համատեղ, համընդհանուր գործակցային աշխատանքը և մեր քաղաքացիների համբերությունը, որովհետև մի քանի ամիս կարող են տեխնիկական պրոբլեմներ առաջանալ, անորոշություններ ծագել։ Մենք փորձում ենք այդ ռիսկերը կանխատեսել և կանխել, բայց միևնույն ժամանակ դա իդեալական անել ի վիճակի չենք, որովհետև մի հսկայական համակարգ է մտնում` հօգուտ քաղաքացու։ Վստահ եմ, որ մեր դատավորները, դատախազները, քննիչները, ոստիկանները, այլ մարմինների ներկայացուցիչները այս նոր քրեաիրավական աշխարհում աստիճանաբար կգտնեն իրենց տեղն ու իրենց ճիշտ գործողություններով կկարողանանք հասնել այն նպատակներին, որոնք դրվել են այս երկու նոր օրենսգրքերի տակ։ Օրինակ` կմտնեն էլեկտրոնային «բրասլետները»` տնային կալանքների մասով, ինչը էականորեն կբեռնաթափի մեր ՔԿՀ–ները, մարդիկ մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը կունենան ավելի լավ պայմաններ։
- Դատապարտյալների հիվանդանոցում չարաշահումներ էին հայտնաբերվել, կալանավորվել է նախկին պետը։ Կա՞ արդյոք պատկերացում, թե քանի դատապարտված է տուժել նրա գործողություններից։
- Կարող եմ ասել, որ կոնկրետ այդ գործով, որով հետապնդում է սկսվել, համակարգային ինչ–որ բացահայտում չէ, որը ցույց կտար, որ դատապարտյալների հիվանդանոցում ինչ–որ չարաշահումներ են եղել, որից մարդիկ տուժել են։ Ես` որպես փաստաբան, քաղաքացի, ՄԻՊ, հիմա էլ արդեն` նախարար, լսել եմ ու գիտեմ որոշակի խնդիրների մասին, և պիտի ասեմ, որ դատապարտյալների հիվանդանոցում կարելի է ասել` երկար ժամանակ չի եղել , որ իսկապես հիվանդ մարդիկ այնտեղ լինեն։ Տարիներ շարունակ իմացել ենք, որ ոչ այնքան հիվանդ մարդիկ այնտեղ անցկացրել են իրենց պատիժը սանատորիայի տրամաբանության մեջ, ունեցել են ավելի լավ, ազատ պայմաններ։ Եղել են կոռուպցիոն ռիսկեր, կոռուպցիոն դրսևորումներ, և հիմա ճիշտ վախի դրսևորումներով մենք կարողացել ենք չասեմ զրոյացնել, բայց հասցրել ենք մինիմումի։ Հիմա մեր դատապարտյալների հիվանդանոցում արտոնյալ պատիժ կրող մարդիկ չկան։
Հիմա պետք է այնպես անենք, որ այստեղ ստանան որակյալ բուժում, որովհետև այդ հիվանդանոցն ինքնին մեծ խնդիրներ ունի, հիվանդանոցը ծայրահեղ վատ վիճակում է, մենք հիմա լուրջ աշխատանքներ ենք տանում` ընդհանուր մթնոլորտը փոխելու։
- Հնարավո՞ր է, որ դատապարտյալներին հնարավորություն տրվի ընդհանրապես բուժում ստանալ քաղաքացիական հիվանդանոցներում։
- Մենք քննարկեցինք այդ մոդելը, բայց հասկացանք, որ դա շատ ավելի մեծ բարդություններ է առաջացնելու` ծախսային ու վարչարարության իմաստով։ Կան երկրներ, որ այդպես են անում, բայց դա շատ բարդ համակարգ է պահանջում։ Հիմա մենք դրա փոխարեն այլ բան ենք անում. այս նոր ստեղծվող ՔԿՀ–ում, որտեղ փորձում ենք Երևանում գտնվող մեր բոլոր վատթար վիճակում գտնվող ՔԿՀ–ները միավորել, ունենք պատկերացում շատ լավ հիվանդանոց ունենալու։ Այնտեղ կգան ամբողջ երկրից հիվանդ դատապարտյալները, կանցկացնեն իրենց բուժումն ու պատժի կրումը։
Կառավարության ծրագրով մենք ունենք 2-3 տարի այս ամենն իրագործելու։ Ուղղակի այս 2-3 տարին պիտի մեր քաղաքացիներին խնդրենք համբերատար լինել, որպեսզի այս ծրագիրն իրագործվի, որից հետո մեր բոլոր ազատազրկված քաղաքացիները կստանան և՛ նորմալ մարդկային, մարդու իրավունքները հարգող պայմաններ, և՛ օրինականության պայմաններ։ Այսինքն` չեն լինի արտոնյալներ, չեն լինի իրենց կյանքն այնտեղ էլ հանցավոր ձևով կազմակերպող մարդիկ, որոնք կշահագործեն մյուս մարդկանց։ Իրենց օրենքը չի ասի, որ դու պետք է դառնաս ինչ–որ մեկի շահագործվողը, ստրուկը, կամ պարտադիր խաղընկերը, այլ այդ ամբողջ համակարգը կօրինականանա, և մարդու իրավունքներն ու արժանապատվությունը կպահպանվեն։
Լրահոս
0