https://armeniasputnik.am/20220426/hh-nakhagan-u-varchapety-yndunel-en-natoi-nerkajacucchinandradardzel-en-lgh-harcin-41346835.html
ՀՀ նախագահն ու վարչապետն ընդունել են ՆԱՏՕ-ի ներկայացուցչին. անդրադարձել են ԼՂ հարցին
ՀՀ նախագահն ու վարչապետն ընդունել են ՆԱՏՕ-ի ներկայացուցչին. անդրադարձել են ԼՂ հարցին
Նիկոլ Փաշինյանը շեշտել է միջազգային հանրության հասցեական արձագանքի կարևորությունը տարածաշրջանում կայունության խաթարմանն ուղղված գործողություններին: 26.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-26T18:51+0400
2022-04-26T18:51+0400
2022-04-26T19:56+0400
հայաստան
արմեն խաչատրյան
նիկոլ փաշինյան
նատօ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/1a/41345986_0:87:1670:1026_1920x0_80_0_0_d12686ede00d3611036c2b0e885adfed.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել են Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, հատկապես` խաղաղապահ առաքելությունների շրջանակում համագործակցությունը, և հետաքրքրված է դրա խորացմամբ։Նա անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և ևս մեկ անգամ շեշտել միջազգային հանրության հասցեական արձագանքի կարևորությունը տարածաշրջանում կայունության խաթարմանն ուղղված գործողություններին:Կոլոմինան նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է խաղաղության և կայունության ապահովումը Հարավային Կովկասում և պատրաստ է օժանդակել այդ գործընթացին:ՀՀ նախագահն էլ Կոլոմինայի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը Հայաստան ինչ-որ առումով իր նպաստը կբերի տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հարցում, քանի որ Խավիեր Կոլոմինա Պիրիզին ներկայացնում է մի կազմակերպություն, որը հայտնի է իր խաղաղապահական գործունեությամբ:Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և ակնկալում, որ ՆԱՏՕ-ն կշարունակի իր որդեգրած քաղաքականությունը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, որը հանդիսանում է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման միջազգայնորեն ընդունված միակ ձևաչափը:Հիշեցնենք, որ այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ընդունել էր նաև ՀՀ պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/1a/41345986_93:0:1577:1113_1920x0_80_0_0_2310472b54946b1125d32fe3f8d9c978.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արմեն խաչատրյան, նիկոլ փաշինյան, նատօ
հայաստան, արմեն խաչատրյան, նիկոլ փաշինյան, նատօ
ՀՀ նախագահն ու վարչապետն ընդունել են ՆԱՏՕ-ի ներկայացուցչին. անդրադարձել են ԼՂ հարցին
18:51 26.04.2022 (Թարմացված է: 19:56 26.04.2022) Նիկոլ Փաշինյանը շեշտել է միջազգային հանրության հասցեական արձագանքի կարևորությունը տարածաշրջանում կայունության խաթարմանն ուղղված գործողություններին:
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ
Վահագն Խաչատուրյանն ընդունել են Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:
Փաշինյանը նշել է, որ
Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, հատկապես` խաղաղապահ առաքելությունների շրջանակում համագործակցությունը, և հետաքրքրված է դրա խորացմամբ։
«Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն բավական լարված է, և Հայաստանը քայլեր է ձեռնարկում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ՝ անհրաժեշտ համարելով միջազգային գործընկերների աջակցությունն այդ գործընթացին»,- ասել է վարչապետը։
Նա անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և ևս մեկ անգամ շեշտել միջազգային հանրության հասցեական արձագանքի կարևորությունը տարածաշրջանում կայունության խաթարմանն ուղղված գործողություններին:
Կոլոմինան նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է խաղաղության և կայունության ապահովումը Հարավային Կովկասում և պատրաստ է օժանդակել այդ գործընթացին:
ՀՀ նախագահն էլ Կոլոմինայի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը
Հայաստան ինչ-որ առումով իր նպաստը կբերի տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հարցում, քանի որ Խավիեր Կոլոմինա Պիրիզին ներկայացնում է մի կազմակերպություն, որը հայտնի է իր խաղաղապահական գործունեությամբ:
Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և ակնկալում, որ ՆԱՏՕ-ն կշարունակի իր որդեգրած քաղաքականությունը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, որը հանդիսանում է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման միջազգայնորեն ընդունված միակ ձևաչափը:
Հիշեցնենք, որ այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ընդունել էր նաև ՀՀ պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանը։