Կրակոցներ ՌԴ Ուլյանովսկի մարզի մանկապարտեզում. մահացածների թվում երեխաներ կան

© FB page Մանկապարտեզ
Մանկապարտեզ - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Մանկապարտեզ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Տղամարդը ներս է մտել հիմնական մուտքից, քանի որ անվտանգության աշխատակիցները տեղում չեն եղել։ Դեպքը տեղի է ունեցել հանգստի ժամին, երեխաներն այդ պահին քնած են եղել։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ուլյանովսկի մարզի Վեշկայմա գյուղի «Ռյաբինկա» մանկապարտեզում ողբերգություն է տեղի ունեցել. տղամարդը հանգստի ժամին կրակ է բացել Իժ-27 հրացանից։
ՌԻԱ Նովոստիի տվյալներով` չորս մարդ է մահացել։ Ինչպես գրում է ren.tv–ն, սպանվածների թվում երկու երեխա կա, որոնք այդ պահին քնած են եղել։
Ըստ տելեգրամյան ալիքների` սպանվածներից մեկը 5 տարեկան տղա է, մյուսը` 6 տարեկան աղջիկ, մահացել է նաև դայակներից մեկը։
Մանկապարտեզում անվտանգության աշխատակիցներ չեն եղել։ Տղամարդը ներս է մտել հիմնական դռնից` մի կողմ հրելով մուտքը մաքրող աշխատակցուհուն, այնուհետև բարձրացել է երկրորդ հարկ։
Հարձակումից հետո նա ինքնասպան է եղել։ Հայտնի է, որ հանցագործը 26 տարեկան է, անունը` Ռուսլան Ախտյամով։ Նրան ճանաչել է մայրը։ Միևնույն ժամանակ հրացանը գրանցված է եղել 67-ամյա Ալեքսանդր Դրոնինի անունով։ Նրա գտնվելու վայրը պարզում են։ Shot–ի տվյալներով` կինն ասել է, որ առավոտյան ամուսինը վերցրել է հրացանը և անտառ գնացել։
Հանցագործության պատճառը դեռ հայտնի չէ։ Դեպքի վայրում իրավապահներ են աշխատում, մանրամասները պարզվում են։
Լրահոս
0