00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Լև Ազատխանյան
1992-ի պայամանգրով ՌԴ սահմանապահները շարունակել են իրենց ծառայությունը «Զվարթնոց»-ում. Լև Ազատխանյան
09:08
4 ր
Էդուարդ Շարմազանով
«Զվարթնոց»-ում ռուսներին կփոխարինեն թուրքերը․ Էդուարդ Շարմազանով
09:12
6 ր
Աշոտ Փիլիպոսյան
Օհանավանում հայտնաբերված կառույցը միայն դամբարան չէ. Աշոտ Փիլիպոսյան
09:19
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Տիգրան Ավինյան
Երևանի հասարակական տրանսպորտը կանանց և աղջիկնրի համար անվճար է լինելու. Տիգրան Ավինյան
11:06
3 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիրան Խաչատրյան
Ինձ մեղավոր չեմ ճանաչում. Տիրան Խաչատրյան
13:07
2 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արմեն Պետրոսյան
Իրանը փորձելու է ավելի շատ ջանքեր գործադրել մեր տարածաշրջանում. Արմեն Պետրոսյան
17:08
12 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ամերիկացիները կարծում էին, թե Սովետում չգիտեին ատոմային ռումբի մասին, այնինչ, Ալիխանյանն այն արդեն ստեղծում էր
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Օգտվել է պետք. Հայաստանն ու Հնդկաստանը ո՞ր ոլորտներում կարող են համագործակցել

Հայ-հնդկական տնտեսական հարաբերություններ. ինչո՞վ են երկու երկրի կապերը կարևոր
Բաժանորդագրվել
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է հայ-հնդկական տնտեսական հարաբերությունների մասին։
Հայաստանի ու Հնդկաստանի տնտեսական համագործակցությունը, բացի երկկողմ ուղիղ տնտեսական կապերից, կարող է ծավալվել նաև աշխարհաքաղաքական նոր իրողությունների շուրջ, հատկապես 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո Հնդկաստանից դրական ազդակներ կան։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը՝ նշելով, որ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների կարևորությունը երեք հիմնական ուղղություն ունի։
Նախ, ըստ նրա, հիմնականը երկկողմ տնտեսական հարաբերություններ են, որտեղ իրականում բավական մեծ և չիրացված ներուժ կա, այդ թվում` առևտրային հարաբերություններում։ Համագործակցությունը հնարավոր է ամենատարբեր ոլորտներում՝ ՏՏ, գյուղատնտեսություն կամ զբոսաշրջություն։
«Համագործակցության հնարավորությունների սպեկտրը բավական լայն է, և մենք այստեղ լուրջ անելիք ունենք»,- նշեց Ամիրխանյանը։
Մյուսը տարածաշրջանային ենթակառուցվածքային ներդրումային նախագծերն են, որոնց նկատմամբ Հնդկաստանը բավական մեծ հետաքրքրություն ունի։ Այս ուղղությունը, տնտեսագետի պնդմամբ, մեզ համար նույնիսկ կենսական կարևորության նշանակություն ունի։ Հնդկական կողմին հատկապես հետաքրքրում է «Հյուսիս-հարավ»տրանսպորտային նախագիծը, որի անդամ ենք և՛ մենք, և՛ Հնդկաստանը, ավելի լայն՝ Պարսից ծոցը Սև ծովին միացնող տարանցիկ տնտեսական միջանցքը ևայլն։
«Հնդկաստանը առավել քան երբևէ ակտիվ դրական մեսիջներ էր հղում դեռևս 44-օրյա պատերազմից հետո, ողջ 2021-ի ընթացքում։ Այսինքն` տարածաշրջանային ենթակառուցվածքների մասով հարաբերությունների տեսանկյունից առանձին հնարավորությունների դաշտ է բացվում»,- բացատրեց Ամիրխանյանը։
Եվ երրորդ ուղղությունը, որտեղ Հայաստանի ու Հնդկաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման համար կարող են նոր հնարավորություններ լինել, Հնդկաստան-ԵԱՏՄ համագործակցությունն է։ Հայաստանը ԵԱՏՄ լիարժեք անդամ է և կարող է միջնորդի դեր ունենալ ԵԱՏՄ-երրորդ երկիր (այս դեպքում՝ Հնդկաստան) հարաբերություններում։
Ամիրխանյանը նշեց, որ և՛ ֆինանսական, և՛ առևտրատնտեսական, և՛ ընդհանրապես հնարավոր տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից այսօր հնդկական շուկան ԵԱՏՄ-ի համար ավելի քան կարևոր է։
«Մյուս կողմից, բնականաբար, Հնդկաստանի և առհասարակ ցանկացած մեծ շուկայի համագործակցությունը ԵԱՏՄ–ի հետ, ինչ ձևաչափով էլ, որ լինի, նաև ածանցյալ հնարավորություններ է տալիս մեզ՝ որպես ԵԱՏՄ լիարժեք անդամ»,- ասաց տնտեսագետը։
Ցանկացած դեպքում, ըստ նրա, եղած տնտեսական հարաբերությունների իրական ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում, ու չնայած 2021-ի սկզբից դրական ազդակներ կան` մենք առայժմ առարկայական որևէ գործընթաց չենք նկատում։ Եղել են բարձր մակարդակով փոխադարձ այցեր ու հայտարարություններ, բայց հարաբերություններն այդ այցերի ու հայտարարությունների մակարդակում են մնացել, պետք է աշխատանք տարվի դրանք զարգացնելու ուղղությամբ։
«Այսօր կա այդ իրական հնարավորությունը, որը ստեղծվել է նաև աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների ֆոնին, և դրանից առավել քան օգտվել է պետք»,- հավելեց Ամիրխանյանը։
Հիշեցնենք, որ այս օրերին պաշտոնական այցով Հնդկաստան է մեկնել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այցի շրջանակում Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով, որի ընթացքում Միրզոյանը հայտարարել է՝ կողմերը նոր էջ են բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ։
Լրահոս
0