00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստամբուլում լուրջ առաջընթաց եղավ, բայց․․․ Պուտինը՝ Ուկրաինայի հետ բանակցությունների մասին

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի անունից բանակցող անձինք փոխել են իրենց դիրքորոշումը, բայց բանակցություններն ընթանում են։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանն ասել է, որ Ստամբուլում կայացած ռուս–ուկրաինական բանակցություններում լուրջ առաջընթաց է եղել, բայց հետո ՌԴ-ն բախվել է Բուչայի սադրանքին։
«Ստամբուլյան բանակցություններում մեզ հաջողվել էր բավական լուրջ առաջընթացի հասնել, որովհետև անվտանգության, Ուկրաինայի միջազգային անվտանգության պահանջները մեր ուկրաինացի գործընկերները չէին կապում այնպիսի հասկացության հետ, ինչպիսին Ուկրաինայի սահմանների միջազգային ճանաչումն է։ Չակերտներից դուրս էին թողել Ղրիմը, Սևաստոպոլը և Ռուսաստանի կողմից վերջերս ճանաչված Դոնբասի հանրապետությունները, դե, որոշակի վերապահումներով»,-ասել է Պուտինը։
Սակայն Բուչա քաղաքում իրականացված սադրանքից հետո ամեն ինչ փոխվել է։
«ՌԴ բանակը կապ չունի Բուչայի իրադարձությունների հետ, Մոսկվան գիտի, թե ով է կանգնած այդ սադրանքի հետևում»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով` Ուկրաինայի շուրջ խնդիրն առաջացել է 2014թ․-ի պետական հեղաշրջումից հետո, «Մինսկ 2»-ը խաղաղ կարգավորման փորձ էր, բայց Դոնբասում մարդիկ մնացել էին շրջափակված և ռազմական ճնշման տակ։
«Երբ Կիևի իշխանությունները փաստացի հրապարակավ (պետության առաջին դեմքերի շուրթերով) հայտարարեցին, որ մտադիր չեն կատարել Մինսկի այդ համաձայնագրերը, Ռուսաստանը ստիպված էր ճանաչել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն՝ Դոնբասում մարդկանց ցեղասպանությունը դադարեցնելու նպատակով»,– հավելել է Ռուսաստանի առաջնորդը:
Պուտինը Դոնբասի թեմայի համատեքստում Գուտերեշին հիշեցրել է Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի որոշումը, ըստ որի՝ տարածքն իրավունք ունի ինքնիշխանություն հայտարարել առանց կենտրոնական իշխանությունների համաձայնության։ ՌԴ նախագահն ավելացրել է, որ Կոսովոյի անկախությունը ճանաչել են Եվրոպայի մի շարք երկրներ, Ռուսաստանը պետք է նույնն անի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հարցում։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և աջակցելու է ՄԱԿ-ին, այն համարում է ունիվերսալ և եզակի կազմակերպություն: Նա հավելել է, որ միջազգային գործերում հիմնական կանոնները ՄԱԿ-ի փաստաթղթերն են, ոչ թե ինչ-որ երկրների գրած ու իրենց հարմարեցրած թղթերը:
«Միջազգային հանրությունում նմանատիպ այլ կազմակերպություն չկա։ Եվ մենք ամեն կերպ աջակցում ենք այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է կազմակերպությունը։ Մտադիր ենք ապագայում էլ դա անել»,-վստահեցրել է Պուտինը։
Միաժամանակ ՌԴ նախագահը ընդգծել է, որ ՌԴ-ն զարմանքով է նայում որոշ երկրների՝ աշխարհում բացառիկ իրավունքներ ունենալու հավակնություններին: Նա տարօրինակ է անվանել այն արտահայտությունը, թե ինչ-որ մեկն աշխարհում բացառիկ է․ ըստ ՄԱԿ-ի փաստաթղթերի, ըստ Աստվածաշնչի, ըստ Ղուրանի` բոլորը հավասար են։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 62-րդ օրը։
Մարտի 29-ին Ստամբուլում անցկացվեց ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Դրանց արդյունքում ՌԴ ՊՆ-ն որոշեց էականորեն կրճատել մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Կիևի մարզից ՌԴ զորքերը դուրս բերելու մասին, նշել էր, որ դա բարի կամքի ժեստ է բանակցությունների բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։
Լրահոս
0