Տատերիս ու պապերիս երկրի գեղեցկությունը բացահայտեցի. Արա Մալիկյանը Հայաստան է եկել

© Sputnik / Արա Մալիկյան
Արա Մալիկյան - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Արա Մալիկյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անվանի ջութակահարն այցելել է Գառնու տաճար, Քարերի սիմֆոնիա ու խենթ քայլերի դիմել։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանն իսպանական CuatroTV-ի Planeta Calleja հաղորդման վարող Խեսուս Կայեխայի ու ծրագրի անձնակազմի հետ այցելել է Հայաստան։ Ջութակահարը ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ՀՀ տարբեր վայրերից։
Լուսանկարներից պարզ է դառնում, որ Մալիկյանն այցելել է Գառնու տաճար, Քարերի սիմֆոնիա, ինչպես նաև խենթ քայլերի դիմել` սելֆի արել ցլի հետ ու ջութակ նվագել հայկական լեռներում։
«Վաղը բաց չթողնեք Planeta Calleja հաղորդման եթերը: Մեզ տարել են Հայաստան։ Բացահայտեցինք իմ տատերի ու պապերի երկրի գեղեցկությունը», - լուսանկարներին կից գրել է Արա Մալիկյանը։
Նշենք, որ Մալիկյանը ծնունդով Լիբանանից է, այժմ ապրում է Մադրիդում, Մադրիդի Թագավորական օպերայի առաջին ջութակն է։
Լրահոս
0