00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վարպետոմոբիլ» ու նոր կայք. Գյումրիում ազդարարվեց «Հայաստանի վարպետ» մրցույթի մեկնարկը

© Sputnik / Armenuhi Mkhoyan Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Բաժանորդագրվել
Հաղթողները կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակի ու դրամական պարգևի՝ 3 մլն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Գյումրիում մեծ վարպետի՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ապրիլի 26-ին ազդարարվեց «Հայաստանի վարպետ» մրցույթի մեկնարկը: Մասնագիտական 12 ուղղությունները կորոշվեն առցանց քվերակությամբ՝ հատուկ մրցույթի համար գործարկված www.varpetarmenia.am կայքի միջոցով, իսկ հեռավոր համայքների բնակիչների կարծիքն իմանալու կամ վարպետներին մրցույթը ներկայացնելու համար կլինի հատուկ մեքենա, ինչպես կազմակերպիչներն են կատակում՝ «Վարպետոմոբիլ»: Դրանից հետո կհայտարարվեն մրցութային՝ ամենամեծ թվով ձայներ ստացած 12 ուղղություններն ու անվանակարգերը:
Նախատեսվում է, որ «Հայաստանի վարպետ» մրցույթը կանցկացվի ամեն տարի: Այս մասին ապրիլի 26-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում մրցույթի մեկնարկին նվիրված ասուլիսում նշեց «Զբոսաշրջության և քաղաքաշինություն» (TUF) բարեգործական հիմնադրամի հիմնադիր, մրցույթի կազմկոմիտեի անդամ Ռուբեն Վարդանյանն՝ ընդգծելով, որ սա նոր նախագիծ է, որի նպատակն է արհեստագործական մասնագիտությունների պահպանումն ու հանրահռչակումը։

Մրցույթին կարող են մասնակցել 23 տարեկանից բարձր վարպետներ, որոնք ապրում են Հայաստանում և Արցախում, և որոնց գործունեությունը համընկնում է հաստատված 12 անվանակարգերի հետ։

«Հայերենում կա «Վարպետ» բառը։ Երբ հայը ցանկանում է խորին հարգանք արտահայտել զրուցակցի հանդեպ, նրան դիմում է «Վարպետ» բառով։ Մենք ակնկալում ենք, որ այս մրցույթը կնպաստի ոչ միայն արհեստագործական մասնագիտությունների հանրայնացմանը, վարպետների նկատմամբ հեղինակության վերականգնմանն ու հանրության կողմից աշխատող մարդու նկատմամբ հարգանքին, այլև ինչ-որ առումով կօգնի վարպետության չափանիշների ստեղծմանը»,- նշեց Ռուբեն Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ մրցույթն ընդգրկելու է ողջ հանրապետությունն ու Արցախը։
«Ուժեղ Հայաստան ունենալու համար պետք է հզորացնել ուսուցիչներին, բժիշկներին, զինվորներին ու վարպետներին»,- իր խոսքում նշեց Ռուբեն Վարդանյանը:
Ներկայացնելով մրցույթին մասնակցելու պայմանները՝ նա նշեց, որ առաջին փուլում վարպետները կարող են առաջադրել իրենց թեկնածությունները՝ լրացնելով կենսագրական թերթիկ և ներկայացնելով իրենց գործունեության մասին տեսաուղերձ: Բացի այդ, Հայաստանի ողջ տարածքով կշրջեն աշխատանքային խմբեր, որոնք նույնպես կփնտրեն վարպետների և կգրանցեն կայքում: Կազմակերպիչները նաև կոչ են անում քաղաքացիներին առաջադրել իրենց ծանոթ վարպետներին:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրիում ազդարարվեց «Հայաստանի վարպետ» մրցույթի մեկնարկը
Пресс-конференция на тему конкурса Мастер Армении (26 апреля 2022). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Գյումրիում ազդարարվեց «Հայաստանի վարպետ» մրցույթի մեկնարկը
Մրցույթի երկրորդ փուլ կանցնեն այն 24 վարպետները, որոնց կենսագրական թերթիկներն ու տեսաուղերձներն ամենաբարձր գնահատականին կարժանանան մրցույթի ընտրող հանձնաժողովի կողմից:
Հաղթողները կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակի ու դրամական պարգևի (3 մլն ՀՀ դրամ)։
Բացի այդ, ամեն տարի մայիսին Գյումրու Բարեկամության զբոսայգում կանցկացվի Վարպետների փառատոն, որին կմասնակցեն ինչպես հաղթած վարպետները, այնպես էլ մրցույթի նախորդ փուլերի մասնակիցներն ու քաղաքի հյուրերը։
Մրցույթը նախաձեռնել են Ռուբեն Վարդանյանը և «Ապրելու» հիմնադրամը:
Լրահոս
0