https://armeniasputnik.am/20220427/akcia-irakanacnelis-berman-entarkvatsnerin-ognelu-hamar-pastabanneri-khumb-e-dzevavvorvel-41381498.html
Ակցիա իրականացնելիս բերման ենթարկվածներին օգնելու համար փաստաբանների խումբ է ձևավորվել
Ակցիա իրականացնելիս բերման ենթարկվածներին օգնելու համար փաստաբանների խումբ է ձևավորվել
Կառույցը փաստաբանների հետ կապ հաստատելու համար նշել է, թե ում կարելի է դիմել։ 27.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-27T14:18+0400
2022-04-27T14:18+0400
2022-04-27T20:06+0400
փաստաբանների պալատ
բողոքի ակցիա
հհ ոստիկանություն
ձերբակալություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/1b/41374637_0:84:1601:984_1920x0_80_0_0_37bd632e5416b1579bb0dd370a6ac3b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ փաստաբանների պալատում վերջին օրերին բողոքի ակցիաներ իրականացնելիս բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ձևավորվել է արագ արձագանքնման խումբ։ Տեղեկությունը հայտնում է Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը։Բերման ենթարկվածները խմբի փաստաբանների հետ կապ հաստատելու համար կարելի է դիմել խմբի համակարգող՝ փաստաբան Հարութ Ակլունցին։ Հեռ․` 077 98 76 41։Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 26-ին հատկապես ակտիվ էին երիտասարդները։ Նրանց ակցիան ապրիլի 26-ին մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան, հետո հասան ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշեցին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները սկսեցին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 10 հոգու տեղափոխել են ոստիկանություն։ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները փողոցներ փակեցին, իսկ 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների ծնողներն ու հարազատները երթի դուրս եկան։Բողոքի ակցիաները վերսկսվեցին ապրիլի 27–ի առավոտյան` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների քոչարիով։ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» անդամները ցանկանում էին ախտահանել ՀՀ կառավարության շենքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնուհետև երիտասարդները իրազեկման ակցիա էին անում Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո փակեցին Թումանյան փողոցը։ ՀՀԿ–ական երիտասարդներն էլ փակել էին Մյասնիկյան և Ազատության պողոտաները։ Այսօր` մինչ այս պահը, ոստիկանություն է բերվել 18 քաղաքացի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/1b/41374637_68:0:1491:1067_1920x0_80_0_0_7f6b57cb6af6e769a7d5dfdc41451701.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
փաստաբանների պալատ, բողոքի ակցիա, հհ ոստիկանություն, ձերբակալություն
փաստաբանների պալատ, բողոքի ակցիա, հհ ոստիկանություն, ձերբակալություն
Ակցիա իրականացնելիս բերման ենթարկվածներին օգնելու համար փաստաբանների խումբ է ձևավորվել
14:18 27.04.2022 (Թարմացված է: 20:06 27.04.2022) Կառույցը փաստաբանների հետ կապ հաստատելու համար նշել է, թե ում կարելի է դիմել։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ փաստաբանների պալատում վերջին օրերին բողոքի ակցիաներ իրականացնելիս բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ձևավորվել է արագ արձագանքնման խումբ։
Տեղեկությունը հայտնում է Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը։
Բերման ենթարկվածները խմբի փաստաբանների հետ կապ հաստատելու համար կարելի է դիմել խմբի համակարգող՝ փաստաբան Հարութ Ակլունցին։ Հեռ․` 077 98 76 41։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին
հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 26-ին հատկապես ակտիվ էին երիտասարդները։ Նրանց
ակցիան ապրիլի 26-ին մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան, հետո հասան ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշեցին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները
սկսեցին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
10 հոգու տեղափոխել են ոստիկանություն։
ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները փողոցներ փակեցին, իսկ 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների ծնողներն ու հարազատները
երթի դուրս եկան։
Բողոքի ակցիաները վերսկսվեցին ապրիլի 27–ի առավոտյան` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների
քոչարիով։ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» անդամները ցանկանում էին
ախտահանել ՀՀ կառավարության շենքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնուհետև երիտասարդները իրազեկման
ակցիա էին անում Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո փակեցին Թումանյան փողոցը։ ՀՀԿ–ական երիտասարդներն էլ
փակել էին Մյասնիկյան և Ազատության պողոտաները։ Այսօր` մինչ այս պահը, ոստիկանություն է բերվել 18 քաղաքացի։