https://armeniasputnik.am/20220427/azvovstali-temajvov-pajmanavvorvatsutjun-chka-peskvovy--mak-in-ev-kkhmk-in-nergravelu-masin-41389921.html
«Ազովստալի» թեմայով պայմանավորվածություն չկա. Պեսկովը` ՄԱԿ-ին և ԿԽՄԿ-ին ներգրավելու մասին
«Ազովստալի» թեմայով պայմանավորվածություն չկա. Պեսկովը` ՄԱԿ-ին և ԿԽՄԿ-ին ներգրավելու մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է, որ ՄԱԿ-ն ու ԿԽՄԿ-ն մասնակցեն... 27.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-27T16:26+0400
2022-04-27T16:26+0400
2022-04-27T16:26+0400
ռուսաստան
ուկրաինա
դմիտրի պեսկով
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1636/05/16360587_0:0:3186:1793_1920x0_80_0_0_05cb341b89a120d5ae5d5e370418d405.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հանդիպմանը հստակ պայմանավորվածություն չի եղել այն մասին, որ ՄԱԿ-ն ու ԿԽՄԿ-ն մասնակցեն «Ազովստալից» խաղաղ քաղաքացիների տարհանմանը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Ավելի վաղ հայտնել էինք` Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կազմակերպությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ պատրաստ է իր ռեսուրսները մոբիլիզացնել Մարիուպոլի իրադրությունը կայունացնելու համար: Ռուսաստանի առաջնորդն իր հերթին հավաստիացրել է, որ քաղաքում մարտական գործողություններ չեն ընթանում, իսկ «Ազովստալ» գործարանը լիովին մեկուսացված է:Հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է, որ ՄԱԿ-ն ու ԿԽՄԿ-ն մասնակցեն «Ազովստալ» գործարանից խաղաղ քաղաքացիների տարհանմանը:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1636/05/16360587_269:0:3000:2048_1920x0_80_0_0_1057dafdc051f2276a09a02770916199.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, դմիտրի պեսկով
ռուսաստան, ուկրաինա, դմիտրի պեսկով
«Ազովստալի» թեմայով պայմանավորվածություն չկա. Պեսկովը` ՄԱԿ-ին և ԿԽՄԿ-ին ներգրավելու մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է, որ ՄԱԿ-ն ու ԿԽՄԿ-ն մասնակցեն «Ազովստալ» գործարանից խաղաղ քաղաքացիների տարհանմանը:
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հանդիպմանը հստակ պայմանավորվածություն չի եղել այն մասին, որ ՄԱԿ-ն ու ԿԽՄԿ-ն մասնակցեն «Ազովստալից» խաղաղ քաղաքացիների տարհանմանը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պարոն Գուտերեշն իսկապես հնչեցրել է այդ թեման, որը հետագայում կքննարկվի, բայց այդ հարցում կոնկրետ պայմանավորվածություն չկա»,- ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Պուտինը համաձայնել է ՄԱԿ-ին ու ԿԽՄԿ-ին ներգրավել «Ազովստալի» խաղաղ քաղաքացիների տարհանման գործում։
Ավելի վաղ
հայտնել էինք` Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կազմակերպությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ պատրաստ է իր ռեսուրսները մոբիլիզացնել Մարիուպոլի իրադրությունը կայունացնելու համար: Ռուսաստանի առաջնորդն իր հերթին հավաստիացրել է, որ քաղաքում մարտական գործողություններ չեն ընթանում, իսկ «Ազովստալ» գործարանը լիովին մեկուսացված է:
Հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը
հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է, որ ՄԱԿ-ն ու ԿԽՄԿ-ն մասնակցեն «Ազովստալ» գործարանից խաղաղ քաղաքացիների տարհանմանը: