https://armeniasputnik.am/20220427/baqvi-khakhtumneri-masin-ah-mipi-zekujcy-mak-um-yndunvel-e-vorpes-pashtvonakan-pastatught-41383831.html
Բաքվի խախտումների մասին ԱՀ ՄԻՊ-ի զեկույցը ՄԱԿ-ում ընդունվել է որպես պաշտոնական փաստաթուղթ
Բաքվի խախտումների մասին ԱՀ ՄԻՊ-ի զեկույցը ՄԱԿ-ում ընդունվել է որպես պաշտոնական փաստաթուղթ
Զեկույցում մանրամասն, փաստերով ներկայացվել են Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական բանակի հանցագործությունները։ 27.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-27T15:02+0400
2022-04-27T15:02+0400
2022-04-27T15:48+0400
արցախ
հհ միպ
գեղամ ստեփանյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
փաստաթուղթ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/1c/36973831_0:0:3641:2048_1920x0_80_0_0_4e41989418a61808a1097df0b426d55e.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը «2022 թվական փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին»։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։Զեկույցը կազմվել է մարտ ամսին։ Այն հակիրճ անդրադառնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Արցախի ժողովրդի կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ոտնձգությունների փաստերին։Հասցեական արձագանք չկա Ադրբեջանի քայլերին. Արցախի ՄԻՊ–ը` ԵԱՀԿ գործող նախագահինՍտեփանյանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հանցավոր գործողությունների` մասնավորապես գնդակոծման փաստերը։ Ներկայացվել են նաև Ադրբեջանի մեղքով Արցախի գազամատակարարման խափանման մարդասիրական հետևանքները։Մարտի 18-ին փաստաթուղթը ներկայացվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/1c/36973831_425:0:3156:2048_1920x0_80_0_0_bc345cf1e6f2bb592b46d31574a71ea3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, հհ միպ, գեղամ ստեփանյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), փաստաթուղթ
արցախ, հհ միպ, գեղամ ստեփանյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), փաստաթուղթ
Բաքվի խախտումների մասին ԱՀ ՄԻՊ-ի զեկույցը ՄԱԿ-ում ընդունվել է որպես պաշտոնական փաստաթուղթ
15:02 27.04.2022 (Թարմացված է: 15:48 27.04.2022) Զեկույցում մանրամասն, փաստերով ներկայացվել են Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական բանակի հանցագործությունները։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների
պաշտպանի զեկույցը «2022 թվական փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին»։ Տեղեկությունն իր
ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Զեկույցը կազմվել է մարտ ամսին։ Այն հակիրճ անդրադառնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Արցախի ժողովրդի կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ոտնձգությունների փաստերին։
Ստեփանյանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հանցավոր գործողությունների` մասնավորապես գնդակոծման փաստերը։ Ներկայացվել են նաև Ադրբեջանի մեղքով Արցախի գազամատակարարման խափանման մարդասիրական հետևանքները։
Մարտի 18-ին փաստաթուղթը ներկայացվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։