Բելգորոդում ռուս դիվերսանտներ են ձերբակալվել «Խաղաղապահ» կայքին տվյալներ փոխանցելու համար

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ ԱԴԾ-ի՝ ձերբակալված ռուսաստանցիները խոստովանական ցուցմունքներ են տալիս։
Բելգորոդում ձերբակալվել են երկու ռուսաստանցիներ, որոնք դիվերսիա էին նախապատրաստում տրանսպորտային ենթակառուցվածքում, հայտնում է ԱԴԾ-ն։
Նշվում է , որ ձերբակալվածներն ուկրաինական նացիզմի կողմնակիցներ են։
«Պարզվել է, որ այդ անձինք հատուկ ռազմական գործողությանը մասնակցած ՌԴ ԶՈւ զինծառայողների մասին տեղեկատվություն են ուղարկել ուկրաինական «Խաղաղապահ» կայքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարուցվել է քրեական գործ` դիվերսիայի նախապատրաստման հատկանիշներով։ Ձերբակալվածները խոստովանական ցուցմունքներ են տվել։
ԱԴԾ-ն կանխել է ուկրաինացի դիվերսանտների ահաբեկչությունը մարդասիրական պահակախմբի դեմ
Նշենք` «Խաղաղապահ» կայքը հայտնի է սկանդալային հրապարակումներով, այն լրագրողների, ԴԺՀ և ԼԺՀ զինյալների և այլ քաղաքացիների տվյալներ է հրապարակում՝ նրանց անվանելով «հայրենիքի դավաճաններ»: ՌԴ գլխավոր դատախազությունը նշել է, որ ծայրահեղական «Խաղաղապահ» կայքը ստեղծվել է 2014 թվականի օգոստոսին՝ ուկրաինական իշխանությունների աջակցությամբ, «ընդդիմադիր քաղաքական գործիչների զտման հարցում ավելի մեծ արդյունքի հասնելու համար»:
Լրահոս
0