Եղել են անհամաչափ ուժի կիրառությամբ բերման ենթարկելու դեպքեր. ՄԻՊ

© Sputnik / Aram NersesyanԵղել են անհամաչափ ուժի կիրառությամբ բերման ենթարկելու դեպքեր
Եղել են անհամաչափ ուժի կիրառությամբ բերման ենթարկելու դեպքեր - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ազատության պողոտայում իրականացված ակցիայի ընթացքում արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից անձի տրանսպորտային միջոցը վնասելու մեկ դեպք։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Այսօր ՀՀ մարդու պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ՝ Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ:
Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Առանձնազրույցներ են տեղի ունեցել արգելանքի վերցված 46 անձանց հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը:
Արձանագրվել է նաև, որ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 5 անչափահաս անձինք, որոնցից մեկը՝ մինչև 16 տարեկան: Պաշտպանի աշխատակազմի միջամտությամբ վերջինիս նկատմամբ վարչական վարույթ չի իրականացվել, և նա անմիջապես ազատ է արձակվել:
​«Հրապարակված տեսանյութերի և ոստիկանության բաժիններ իրականացված այցերի շրջանակում արձանագրվել են անձանց առանց ազատությունից զրկելու հիմքերը բացատրելու, նվազագույն իրավունքները պարզաբանելու (փաստաբանի, լռելու, և այլ իրավունքներ), անհամաչափ ուժի կիրառությամբ բերման ենթարկելու դեպքեր:
...​Բացի դրանից, Ազատության պողոտայում իրականացված ակցիայի ընթացքում արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից անձի տրանսպորտային միջոցը վնասելու մեկ դեպք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանը նաև սոցիալական մեդիայի տիրույթում լսարան ունեցող օգտատերերին կոչ է անում հեռացնել իրենց գրառումների ներքո ծավալվող ատելության ու բռնության (երբեմն անգամ իբրև կատակ ներկայացվող) գրառումներն ու կոչերը։
Հիշեցնենք` արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։
Ապրիլի 27-ի առավոտը բացվեց Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների քոչարիով։ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» անդամները ցանկանում էին ախտահանել ՀՀ կառավարության շենքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնուհետև երիտասարդները իրազեկման ակցիա էին անում Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո փակեցին Թումանյան փողոցը։ ՀՀԿ-ական երիտասարդներն էլ փակել էին Մյասնիկյան և Ազատության պողոտաները։
Բերման է ենթարկվել 52 մարդ։
Լրահոս
0