00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի Ազատության հրապարակից ոստիկանություն է տարվել 6 անձ

© Sputnik / Aram NersesyanԵրևանի Ազատության հրապարակից ոստիկանություն է տարվել 6 անձ
Երևանի Ազատության հրապարակից ոստիկանություն է տարվել 6 անձ - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2022
Բաժանորդագրվել
Երևանի տարբեր հատվածներում բողոքի և իրազեկման ակցիաներ իրականացնելու համար, ընդհանուր առմամբ, ոստիկանության տարբեր բաժանմունքներում է գտնվում շուրջ 30 քաղաքացի։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակից ոստիկանություն է բերվել 6 անձ։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«6 անձ Ազատության հրապարկից է բերվել, առավոտյան Հանրապետության հրապարակից բերվել էր 11 հոգի, հետո ևս 2-ը, իսկ Թումանյան փողոցից սկզբում 7 հոգի էր բերվել, ապա ևս 1 հոգի»,– նշեցին ոստիկանությունից։
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Ազատության հրապարակում ոստիկանությունն առանց որևէ պատճառի բորբոքել է իրավիճակը։
«Գտնվում են ոստիկանության Մաշտոցի, Կենտրոնի և Քանաքեռի բաժիններում: Ինչքան խփեք, այդքան ուժեղանալու ենք: Դեռ այսքանի տվյալներն եմ կարողացել ճշտել` Դոխոյան Վահե, Բոյաջյան Վահագն, Ավետիքյան Վովա, Բադալյան Մարտիրոս»,– գրել է Հակոբյանը։
Ընդհանուր առմամբ, ոստիկանության տարբեր բաժանմունքներում իրազեկման և բողոքի ակցիաների մասնակից շուրջ 30 քաղաքացի կա։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 26-ին հատկապես ակտիվ էին երիտասարդները։ Նրանց ակցիան ապրիլի 26-ին մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան, հետո հասան ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշեցին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները սկսեցին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 10 հոգու տեղափոխել են ոստիկանություն։
ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները փողոցներ փակեցին, իսկ 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների ծնողներն ու հարազատները երթի դուրս եկան։
Բողոքի ակցիաները վերսկսվեցին ապրիլի 27–ի առավոտյան` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների քոչարիով։ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» անդամները ցանկանում էին ախտահանել ՀՀ կառավարության շենքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնուհետև երիտասարդները իրազեկման ակցիա էին անում Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո փակեցին Թումանյան փողոցը։ ՀՀԿ–ական երիտասարդներն էլ փակել էին Մյասնիկյան և Ազատության պողոտաները։ Այսօր` մինչ այս պահը, ոստիկանություն է բերվել 18 քաղաքացի։
Լրահոս
0