00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևի կգնանք ռադիկալ քայլերի. 44-օրյայում զոհվածների ծնողները կրկին դատախազության մոտ են

© Sputnik / Aram NersesyanԱրցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարժվում են դեպի Գլխավոր դատախազություն (26 ապրիլի, 2022թ). Երևան
Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարժվում են դեպի Գլխավոր դատախազություն (26 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2022
Բաժանորդագրվել
Նրանք սպասելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ ներկայացրած պահանջի մասով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանին։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները կրկին գլխավոր դատախազության մոտ են` արձագանքի են սպասում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Այն ծնողները, որոնց երեխաները զոհվել են 44-օրյա պատերազմում, հենց հիմա միացեք մեզ։ Հետո չասեք, թե անարդար է այս ամենը, պետք է ազատվենք այս մարդասպանից։ Մեր պահանջներից մեկը` մեր երեխաներին որպես տուժող ճանաչելը` բավարարվել է, մյուս մասն էլ (վարչապետ Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելը,– խմբ.) ուղարկվել է քննչական վարչություն (նկատի ունի հակակոռուպցիոն կոմիտեն,– խմբ.)։ Սպասենք, տեսնենք այնտեղից ինչ կպատասխանեն»,– ասաց 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հայրը` Աշոտ Զաքարյանը։
Նրա խոսքով` սպասելու են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց այնքան, մինչև ստանան իրենց բավարարող պատասխաններ, հակառակ դեպքում հնարավոր է` դիմեն ռադիկալ քայլերի։
Մեկ այլ զոհված տղայի` Աբգար Նազարյանի հայրը` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը շեշտեց, որ իրենք Գլխավոր դատախազից պահանջում են հստակ ժամկետ նշել, թե քանի օր է անհրաժեշտ որոշում կայացնելու համար։
«Մենք խելամիտ ժամանակ ենք առաջարկում` որոշումը կայացնել 48 ժամվա ընքացքում։ Չենք բարձրաձայնի այժմ, թե ինչ կլինի այս կամ այն որոշումից հետո։ Հիմա սպասում ենք գլխավոր դատախազին կամ իր ներկայացուցչին, որպեսզի մեզ տան փաստաթուղթը ու մեր ձեռքում հիմք լինի մեր հետագա գործողությունների համար»,– նշեց Նազարյանը։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և գործը հսկող դատախազ Արմեն Մուրադյանը մոտեցան ծնողներին։ Աբրահամյանը փոխանցեց դատախազի պատասխանը և շեշտեց` կան դատավարական հստակ ընթացակարգեր։ Գրավոր պատասխանն ուղարկվել է փաստաբան Արա Զոհրաբյանին, քանի որ դիմումը ներկայացված է նրա անունով։
Պատասխանելով հարցին, թե քանի օրում կկայացվի որոշումը, Աբրահամյանը շեշտեց` քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգեր կան` սահմանված է 5 օրյա ժամկետ։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում դատախազության առջև։ Նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին իրենց պահանջը ներկայացրին. ուզում են` զոհված տղաները համարվեն տուժող, իսկ նրանց հարազատները` տուժողների իրավահաջորդ։
Դատախազությունը հայտնել է, որ այդ միջնորդությունը բավարարվել է։ Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու հարցով դիմումին, հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ սահմանված կարգով քննարկելու նպատակով:
Լրահոս
0