00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ ԱԳՆ-ն Արցախի կարգավիճակի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2022
ՀՀ ԱԳՆ
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան 4 հարց է ուղղել ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությանը, որոնցից մեկը հետևյալն էր` արդյոք Երևանը հնարավո՞ր է համարում Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հայաստանի ԱԳՆ-ն խուսափել է Արցախի կարգավիճակի և Ադրբեջանի հետ սահմանազատման սպասվող գործընթացի վերաբերյալ Sputnik Արմենիայի հարցմանը ուղիղ պատասխանելուց:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ ափսոսանք էր հայտնել, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները աջակցել էին Փաշինյանին, նրանցից մեկը՝ Վիգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ ի սկզբանե Ադրբեջանի կազմում Արցախի գտնվելու անհնարինության թեզը սխալ է եղել։
Մեր հարցման մեջ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին խնդրել էինք պատասխանել հետևյալ հարցերին․
1․ Որևէ պարագայում ՀՀ ԱԳՆ-ի համար ընդունելի կլինի՞ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
2․ Ակնկալվո՞ւմ է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կլուծի նաև Արցախի կարգավիճակի հարցը։
3․ Դելիմիտացիայի շրջանակում ՀՀ-ն նախատեսո՞ւմ է քննարկել անկլավ/էքսկլավների փոխանակման հարցը։
4․ Ինչպե՞ս է ԱԳՆ-ն գնահատում Արցախի նախագահի հետևյալ հայտարարությունը՝ «Ռուսաստանի հետ կարող են որոշակի հարաբերություններ լինել պարզապես ուղղահայացի շրջանակում»։
Այս բոլոր հարցերին ԱԳՆ-ից «համալիր» պատասխան են ուղարկել։

«Ի պատասխան ձեր հարցման հայտնում ենք, որ ՀՀ վարչապետը և ՀՀ ԱԳ նախարարը վերջին շրջանում տարբեր առիթներով հայտարարել են Արցախի ապագա կարգավիճակի և սպասվող գործընթացների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը»,- ասված է պատասխանում։

Հատկանշական է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ենթադրել էր, որ Արցախում ամբողջությամբ չեն հասկացել Փաշինյանի` ԱԺ-ում հնչեցրած ելույթի բովանդակությունը։
Լրահոս
0