https://armeniasputnik.am/20220427/mijnvordutjuny-bavararvel-e-datakhazutjan-ardzaganqy-zvohvatsneri-harazatneri-pahanjin-41369917.html
Միջնորդությունը բավարարվել է. դատախազության արձագանքը զոհվածների հարազատների պահանջին
Միջնորդությունը բավարարվել է. դատախազության արձագանքը զոհվածների հարազատների պահանջին
Դատախազությունը հայտնում է, որ քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազը զոհվածների հարազատների պահանջի հարցով գրավոր ցուցում է տվել վարույթն... 27.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-27T11:04+0400
2022-04-27T11:04+0400
2022-04-27T11:36+0400
հհ դատախազություն
զոհ
ծնող
բողոքի ակցիա
դիմում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/1a/41334848_0:0:1601:901_1920x0_80_0_0_3de6cea2d46197532fdbff596a08c683.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Արցախի պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` անդրադառնալով երեկ` ապրիլի 26-ին հանձնած դիմումին։Հայտնել էինք, որ զոհված զինծառայողների հարազատները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում դատախազության առջև։ Նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին իրենց պահանջը ներկայացրին. ուզում են` զոհված տղաները համարվեն տուժող, իսկ նրանց հարազատները` տուժողների իրավահաջորդ։«Արտառոց իրավիճակի հետ գործ ունենք». ՀՀ գլխավոր դատախազը մոտեցավ զոհվածների հարազատներինԴատախազությունը հայտնում է, որ զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը բավարարվել է:Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու հարցով դիմումին, հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ սահմանված կարգով քննարկելու նպատակով:Դատախազությունը հայտնում է նաև, որ քրեական գործերի քննությունը, դրա օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, այդ շրջանակներում կայացվող դատավարական որոշումները կատարվում են օրենքով սահմանված կարգով և չեն կարող կախված լինել հանրային գործընթացներից:Դատախազությունն անթույլատրելի է համարում իրավական դաշտից դուրս գտնվող ցանկացած գործոնով պայմանավորված՝ քննությունների ընթացի վրա ազդեցություն գործադրելու հրապարակային կոչերը:Հավելենք, որ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) քրգործ է հարուցվել։Հակոբյանը, մասնավորապես, ասել էր, թե իր կարծիքով տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, որոնք լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու պարտականություն են ունեցել։Չեմ բացառում` Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվի. Սաղաթելյանը հայտնեց վաղվա ծրագրի մասինԱյս քրգործին է միացվել փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել ԶՈւ մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։Ինչ վերաբերում է Փաշինյանին մեղավոր ճանաչելու հարցին, ապա զոհվածների ծնողները պահանջում են, որ վարչապետը որպես մեղադրյալ ներգրավվի վերոհիշյալ քրգործով քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/1a/41334848_0:0:1423:1067_1920x0_80_0_0_34c6886d480345bad1879430517f8a8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ դատախազություն, զոհ, ծնող, բողոքի ակցիա, դիմում
հհ դատախազություն, զոհ, ծնող, բողոքի ակցիա, դիմում
Միջնորդությունը բավարարվել է. դատախազության արձագանքը զոհվածների հարազատների պահանջին
11:04 27.04.2022 (Թարմացված է: 11:36 27.04.2022) Դատախազությունը հայտնում է, որ քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազը զոհվածների հարազատների պահանջի հարցով գրավոր ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Արցախի պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր
դատախազությունը` անդրադառնալով երեկ` ապրիլի 26-ին հանձնած դիմումին։
Հայտնել էինք, որ զոհված զինծառայողների հարազատները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում դատախազության առջև։ Նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
իրենց պահանջը ներկայացրին. ուզում են` զոհված տղաները համարվեն տուժող, իսկ նրանց հարազատները` տուժողների իրավահաջորդ։
Դատախազությունը հայտնում է, որ զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը բավարարվել է:
«Հարուցված քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազը գրավոր ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին, զոհված զինծառայողներին ճանաչել տուժող, իսկ պահանջ ներկայացրած նրանց ծնողներին, հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ»,-ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու հարցով դիմումին, հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ սահմանված կարգով քննարկելու նպատակով:
Դատախազությունը հայտնում է նաև, որ քրեական գործերի քննությունը, դրա օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, այդ շրջանակներում կայացվող դատավարական որոշումները կատարվում են օրենքով սահմանված կարգով և չեն կարող կախված լինել հանրային գործընթացներից:
Դատախազությունն անթույլատրելի է համարում իրավական դաշտից դուրս գտնվող ցանկացած գործոնով պայմանավորված՝ քննությունների ընթացի վրա ազդեցություն գործադրելու հրապարակային կոչերը:
Հավելենք, որ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) քրգործ է հարուցվել։
Հակոբյանը, մասնավորապես, ասել էր, թե իր կարծիքով տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, որոնք լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու պարտականություն են ունեցել։
Այս քրգործին է միացվել փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել ԶՈւ մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Ինչ վերաբերում է Փաշինյանին մեղավոր ճանաչելու հարցին, ապա զոհվածների ծնողները պահանջում են, որ
վարչապետը որպես մեղադրյալ ներգրավվի վերոհիշյալ քրգործով քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):