Նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

© Photo : official site of the Ministry of High-Tech Industry of RAՀՀ ԲՏԱ նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողության ժամանակ (4 ապրիլի, 2022թ). Երևան
ՀՀ ԲՏԱ նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողության ժամանակ (4 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավարտել է Հայ - Ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար. մինչև այս նա զբաղեցնում էր նախարարի տեղակալի պաշտոնը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ռոբերտ Խաչատրյանը ծնվել է 1984 թ.-ին Երևանում։ Ավարտել է Հայ - Ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը։ Փոխնախարար նշանակվելուց առաջ եղել է «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ-ի տնօրենը։
Հիշեցնենք՝ 2018-ի իշխանափոխությունից հետո նախարարությունը ունեցել է երկու ղեկավար՝ Հակոբ Արշակյանը և Վահագն Խաչատուրյանը։ Արշակյանը այժմ զբաղեցնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնը, Խաչատուրյանը՝ երկրի նախագահի։
Լրահոս
0