ՌԴ ՔԿ-ն քրգործ է հարուցել լրագրող Ռովշան Ասկերովի դեմ նացիզմն արդարացնելու համար

© Sputnik / Евгений ОдиноковՌովշան Ասկերով
Ռովշան Ասկերով - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ավելի վաղ Ասկերովը սոցցանցում գրառում էր արել՝ վիրավորելով և վարկաբեկելով խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի հիշատակը։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանում քննիչները քրեական գործ են հարուցել լրագրող Ռովշան Ասկերովի դեմ՝ սոցիալական ցանցերում նացիզմն արդարացնող հրապարակումների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին։
Քննչական կոմիտեն պարզել է, որ ապրիլի 6-ին Ասկերովը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ռուս նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի հիշատակը վիրավորող և վարկաբեկող կեղծ տեղեկատվություն է հրապարակել։
«Քննչական կոմիտեն սկզբունքորեն և կոշտ կարձագանքի հայրենիքի պաշտպանների լուսավոր հիշատակը պղծելու կամ նվաստացնելու ցանկացած փորձ ՝ անկախ նման հանցագործության մեջ ներգրավված անձանց կարգավիճակից և սոցիալական վիճակից։ Նման արարքներին հետևելու է օրենքով սահմանված քրեական պատասխանատվությունը»- ասել են ՔԿ-ից։
Նշենք, որ Ասկերովը ռուս լրագրող է և «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի մասնակից։
Լրահոս
0