https://armeniasputnik.am/20220427/zvohvats-zinvvorneri-hajrery-mtadir-en-vran-teghadrel-ev-gisherel-hh-glkhavvor-datakhazutjan-mvot-41394698.html
Զոհված զինվորների հայրերը մտադիր են վրան տեղադրել և գիշերել ՀՀ գլխավոր դատախազության մոտ
Զոհված զինվորների հայրերը մտադիր են վրան տեղադրել և գիշերել ՀՀ գլխավոր դատախազության մոտ
Ակցիայի մասնակիցներից մեկն ընդգծեց, որ գերատեսչության շենքի մոտ գիշերելու են բացառապես տղամարդիկ, իսկ կանայք կգնան տուն։ 27.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-27T18:00+0400
2022-04-27T18:00+0400
2022-04-27T18:50+0400
հհ դատախազություն
զոհ
հայր
բողոք
նիկոլ փաշինյան
արցախ
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/1b/41388436_0:0:1601:901_1920x0_80_0_0_61c06bd096c1199ef749ff2ab53ffa3b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հայրերը մտադիր են վրան տեղադրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ և այնտեղ սպասել վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմի գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշմանը։ Այս մասին հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը` 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հայրը` Աշոտ Զաքարյանը։Կարին Տոնոյանը դատախազությունից պահանջում է Նիկոլ Փաշինյանին պետական դավաճան ճանաչելԱվելի վաղ ծնողները դատախազություն էին ներկայացրել Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու պահանջը։ Գլխավոր դատախազությունը ծնողների դիմումը ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե (զբաղվում է քննչական գործառույթներով)։Նա հավելեց, որ ոստիկանների մեծ թիվը չի կարող վախեցնել իրենց և ստիպել հետ կանգնել իրենց նպատակից: Դրա հետ մեկտեղ Զաքարյանը նշեց, որ զոհված զինծառայողների ծնողները մնում են օրենքի շրջանակում և ոչ մի արգելված գործողություն չեն ձեռնարկում:Հիշեցնենք` 2022 թվականի ապրիլի 18-ին զոհված զինծառայողների ծնողները դիմել էին գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել և հետաքննել Փաշինյանի այն հայտարարությունները, թե տարածքները հանձնելով՝ նա, հնարավոր է, կարողանար հազարավոր կյանքեր փրկել։ Սակայն հրաժարվելով դա անել՝ նա մեղավոր է դարձել հազարավոր մարդկանց մահվան համար։Ապրիլի 26-ին նույնպես ծնողներն ակցիա էին իրականացնում դատախազության առջև։ Նրանք անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացրին իրենց պահանջը. ուզում են` զոհված տղաները համարվեն տուժող, իսկ նրանց հարազատները` տուժողների իրավահաջորդ։Դատախազությունը հայտնել է, որ այդ միջնորդությունը բավարարվել է։ Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու հարցով դիմումին, հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ սահմանված կարգով քննարկելու նպատակով:Որոշումը կկայացվի քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով` 5 օրյա ժամկետում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/1b/41388436_0:0:1423:1067_1920x0_80_0_0_563646c785d66e3f8133c564906ef8bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ դատախազություն, զոհ, հայր, բողոք, նիկոլ փաշինյան, արցախ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
հհ դատախազություն, զոհ, հայր, բողոք, նիկոլ փաշինյան, արցախ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Զոհված զինվորների հայրերը մտադիր են վրան տեղադրել և գիշերել ՀՀ գլխավոր դատախազության մոտ
18:00 27.04.2022 (Թարմացված է: 18:50 27.04.2022) Ակցիայի մասնակիցներից մեկն ընդգծեց, որ գերատեսչության շենքի մոտ գիշերելու են բացառապես տղամարդիկ, իսկ կանայք կգնան տուն։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հայրերը մտադիր են վրան տեղադրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ և այնտեղ սպասել վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմի գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշմանը։ Այս մասին հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը` 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հայրը` Աշոտ Զաքարյանը։
Ավելի վաղ ծնողները դատախազություն էին ներկայացրել Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու պահանջը։ Գլխավոր դատախազությունը ծնողների դիմումը ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե (զբաղվում է քննչական գործառույթներով)։
«Մենք որոշել ենք դատախազության շենքի մոտ մնալ այս 5 աշխատանքային օրը (քրեադատավարական օրենսդրությամբ որոշումը կայացնելու համար սահմանված է 5-օրյա ժամկետ,- խմբ.)։ Գիշերելու ենք այստեղ։ Բայց բոլոր կանանց տուն կուղարկենք»,- ասաց Զաքարյանը։
Նա հավելեց, որ ոստիկանների մեծ թիվը չի կարող վախեցնել իրենց և ստիպել հետ կանգնել իրենց նպատակից: Դրա հետ մեկտեղ Զաքարյանը նշեց, որ զոհված զինծառայողների ծնողները մնում են օրենքի շրջանակում և ոչ մի արգելված գործողություն չեն ձեռնարկում:
Հիշեցնենք` 2022 թվականի ապրիլի 18-ին զոհված զինծառայողների ծնողները դիմել էին գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել և հետաքննել Փաշինյանի այն հայտարարությունները, թե տարածքները հանձնելով՝ նա, հնարավոր է, կարողանար հազարավոր կյանքեր փրկել։ Սակայն հրաժարվելով դա անել՝ նա մեղավոր է դարձել հազարավոր մարդկանց մահվան համար։
Ապրիլի 26-ին նույնպես ծնողներն ակցիա էին իրականացնում դատախազության առջև։ Նրանք անձամբ ՀՀ գլխավոր դատախազ
Արթուր Դավթյանին ներկայացրին իրենց պահանջը. ուզում են` զոհված տղաները համարվեն տուժող, իսկ նրանց հարազատները` տուժողների իրավահաջորդ։
Դատախազությունը հայտնել է, որ այդ միջնորդությունը բավարարվել է։ Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու հարցով
դիմումին, հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ սահմանված կարգով քննարկելու նպատակով:
Որոշումը կկայացվի քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով` 5 օրյա ժամկետում։