00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում ակցիաների ավելի քան 20 մասնակիցներ տարվել են ոստիկանություն

© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիա մայրաքաղաքում. 27 ապրիլի, 2022
Բողոքի ակցիա մայրաքաղաքում. 27 ապրիլի, 2022 - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2022
Բաժանորդագրվել
Իրազեկման ակցիաներ այսօր իրականացրել են երիտասարդները, որոնք բուհերով էին շրջում ու վանկարկում «Ոտքի՛, ուսանո՛ղ», ինչպես նաև՝ «Ազատագրական շարժման» անդամները։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Երևանի Աբովյան փողոցից և Հանրապետության հրապարակից մինչ այս պահը ոստիկանություն է տարվել իրազեկման և բողոքի ակցիա իրականացնող ավելի քան 20 քաղաքացի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Աբովյան փողոցը փակած 10 երիտասարդներ են բերվել ոստիկանություն։ Վերջիններս Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ էին իրականացնում։
«Այսօրվա ընթացքում ոստիկանություն է բերվել նաև ևս 14 անձ` «Մարիոթ» հյուրանոցի մոտից (որտեղ ակցիա էին իրականացնում «Ազատագրական շարժման» անդամներ - խմբ.)։ Վերջիններս ոստիկանություն են բերվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով` ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ»,- նշեցին ոստիկանությունից։
«Ազատագրական շարժման» անդամ Արա Զոհրաբյանը «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ եթերով հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարի համար ոստիկանները բիրտ ուժ են կիրառել իրենց ակցիայի մասնակիցների նկատմամբ և բերման ենթարկել նրանց։
«Մեր գործընկերների մոտ՝ բացի նկարներից, կային նաև դրոշներ, փորձեցին առաջ շարժվել, սակայն ոստիկանները դրոշները գետնին գցելով բերման ենթարկեցին նրանց։ Այսօր այնպես է ստացվում, որ քաղաքացու ձեռքին չի կարող երկրի որևէ պաշտոնյայի ծաղրանկար լինել, չնայած, որ աշխարհի ոչ մի երկրում նման բան գոյություն չունի»,- ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք` արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։
Երեկ մայրաքաղաքում առանձին ակցիաներ են իրականացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։
Ապրիլի 28-ի առավոտյան էլ մի խումբ երիտասարդներ շարունակել են իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։
Լրահոս
0