https://armeniasputnik.am/20220428/es-karvogh-em-harutjun-arnel-mkhitarjani-gvortsakaly-herqel-e-ir-mahvan-masin-lury-41444542.html
«Ես կարող եմ հարություն առնել». Մխիթարյանի գործակալը հերքել է իր մահվան մասին լուրը
«Ես կարող եմ հարություն առնել». Մխիթարյանի գործակալը հերքել է իր մահվան մասին լուրը
Հունվարին լրատվամիջոցները գրել էին, որ Մինո Ռայոլան վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել։ 28.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-28T17:32+0400
2022-04-28T17:32+0400
2022-04-28T17:44+0400
ֆուտբոլ
մահ
հերքում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/0b/35225657_0:0:1601:901_1920x0_80_0_0_1758968833324061fe369e69cd7a67c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հերքել է իր մահվան մասին լուրերը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:«Ընթացիկ առողջական վիճակս հետաքրքրվողների համար. կատաղած եմ, որ նրանք ինձ չորս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ սպանում են։ Կարծես թե ես ի վիճակի եմ հարություն առնել»,-ասվում է գործակալի թվիթերյան օգտահաշվում տարածված հաղորդագրության մեջ։Ավելի վաղ համաշխարհային ԶԼՄ-ները հայտնել էին, որ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան մահացել է 54 տարեկան հասակում:Հունվարին լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռայոլան վերակենդանացման բաժանմունքում է։ Պարբերականի տեղեկություններով՝ նա թոքերի հետ կապված խնդիրներ ուներ և բժիշկների հսկողության տակ էր գտնվում Միլանի «Սան Ռաֆաելե» հիվանդանոցում:Հունվարի 12-ին Corriere dello Sport պարբերականը հայտնել էր, որ Ռայոլային շտապ վիրահատել են «Սան Ռաֆաելե»-ում, ավելի ուշ գործակալի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նա սովորական բժշկական հետազոտություն է անցել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/0b/35225657_0:0:1247:935_1920x0_80_0_0_67c2d3b8ba8cc582450a1b8e08251ac3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ֆուտբոլ, մահ, հերքում
«Ես կարող եմ հարություն առնել». Մխիթարյանի գործակալը հերքել է իր մահվան մասին լուրը
17:32 28.04.2022 (Թարմացված է: 17:44 28.04.2022) Հունվարին լրատվամիջոցները գրել էին, որ Մինո Ռայոլան վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հերքել է իր մահվան մասին լուրերը։ Այս մասին նա գրել է
Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ընթացիկ առողջական վիճակս հետաքրքրվողների համար. կատաղած եմ, որ նրանք ինձ չորս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ սպանում են։ Կարծես թե ես ի վիճակի եմ հարություն առնել»,-ասվում է գործակալի թվիթերյան օգտահաշվում տարածված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ համաշխարհային ԶԼՄ-ները հայտնել էին, որ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան մահացել է 54 տարեկան հասակում:
Հունվարին լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռայոլան վերակենդանացման բաժանմունքում է։ Պարբերականի տեղեկություններով՝ նա թոքերի հետ կապված խնդիրներ ուներ և բժիշկների հսկողության տակ էր գտնվում Միլանի «Սան Ռաֆաելե» հիվանդանոցում:
Հունվարի 12-ին Corriere dello Sport պարբերականը հայտնել էր, որ Ռայոլային շտապ վիրահատել են «Սան Ռաֆաելե»-ում, ավելի ուշ գործակալի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նա սովորական բժշկական հետազոտություն է անցել։