00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են ռուսաստանցիները նախընտրում ոչ թե Երևանը, այլ ՀՀ մյուս քաղաքները

© Sputnik / Andranik GhazaryanՀայաստանի դրոշի մոտ նկարահանվող զբոսաշրջիկը
Հայաստանի դրոշի մոտ նկարահանվող զբոսաշրջիկը - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2022
Հայաստանի դրոշի մոտ նկարահանվող զբոսաշրջիկը
Բաժանորդագրվել
Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների մեծ հոսքի պատճառով Երևանում բնակարանային և հյուրանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունն այս պահին կազմում է գրեթե 80%: Զարմանալի չէ, որ տեղափոխվածներից շատերը նախապատվությունը տալիս են Գյումրիին, Դիլիջանին և այլ քաղաքներին։ Բայց դա ամենևին էլ միակ պատճառը չէ…
Հայաստան տեղափոխված արտասահմանցիներին՝ ռելոկանտներին, առաջին հերթին գրավում են Երևանի ենթակառուցվածքները։ Բայց մեծ պահանջարկի պատճառով մայրաքաղաքում մի քանի անգամ աճել են վարձով բնակարանների գները։
Երևանյան բնակարանների (անգամ արվարձաններում) գները շատերին ստիպել են հայացքն ուղղել դեպի մյուս քաղաքներ, առաջին հերթին` Գյումրի և Դիլիջան։

Վարձով բնակարանների գները Գյումրիում

Գյումրեցի միջնորդ Անի Բեկջանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ անշարժ գույքի շուկայում գները սկսել են աստիճանաբար բարձրանալ 2020 թվականից. թե՛ վարձակալության, թե՛ գնման արժեքի աճը կազմել է առնվազն 30%։
Սակայն այս տարվա փետրվարից, երբ ՌԴ-ից մեր երկիր ժամանեց մոտ 50-100 հազար քաղաքացի, վարձավճարներն աճել են 50-80%-ով։
«Լավ վերանորոգված բնակարանը, որը նախկինում վարձակալության էին տալիս 50 հազար դրամով, հիմա 100-120 հազար են դարձրել։ Ռուսաստանցիների մեծ մասը բնակարան է ընտրում քաղաքի կենտրոնում։ Իսկ վարձակալության պայմանագրերը հիմնականում 3-6 ամսով են ստորագրվում»,- ասաց Անին։
Նրա խոսքով`վիճակագրական տվյալներ չկան, թե նշված ժամանակահատվածում քանի արտասահմանցի է ժամանել Գյումրի, բայց միայն ինքը վերջին երկու ամսում օգնել է բնակարան գտնել Ռուսաստանից եկած մոտ 120 ընտանիքի (նախկինում նա մեկ ամսում 4-5 պայմանագիր է կնքել)։
Վարձակալների թվում և՛ անհատներ կան, և՛ ընտանիքներ։ Նրանց գերակշիռ մասը ՏՏ ոլորտից են։
«Ոմանք իրենց ընտանի կենդանիների հետ են գալիս։ Նման դեպքերի համար հատուկ պայմանագրեր կան։ Հազվադեպ է պատահում, որ տանտերերը չհամաձայնեն բնակարանը տալ ընտանի կենդանիներով վարձակալներին»,- նշեց Անին։
Երևանում բնակարանատերերից շատերը տեղացի վարձակալներին խնդրել են ազատել բնակարանը, որպեսզի հետո այն ավելի բարձր գնով հանձնեն ՌԴ-ից եկածներին։ Սակայն Գյումրիում, մեր զրուցակցի խոսքով, նման բան չի եղել։
«Մեկ-երկու դեպք լսել եմ, բայց իմ պրակտիկայում չի եղել»,- ասաց նա։
Հետաքրքիր է, որ ռուսաստանցիներից շատերը Հայաստանի երկրորդ քաղաքն են ընտրում ծանոթների կամ հարազատների խորհրդով, որոնք ծառայում են Գյումրու 102-րդ ռազմակայանում։ Այստեղ բնակություն հաստատելու առավելություններից են թե՛ սննդամթերքի գները, թե՛ պատմական տեսարժան վայրերը։
© Sputnik / Lilit HarutyunyanԳյումրի
Улица Абовяна в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2022
Գյումրի
Քսենյան ընկերոջ հետ Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք է տեղափոխվել մոտ մեկ ամիս առաջ։ Երկուսն էլ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են։ Զույգը նախատեսում է առնվազն ևս երեք ամիս մնալ այստեղ, իսկ թե ինչ կլինի հետո, ժամանակը ցույց կտա․ գուցեև երկար մնան։
«Պատերազմը լարվածություն է բերում։ Իսկ Հայաստանը շատ հարմար տեղ է հեռավար աշխատանքի համար․ այստեղ շատ հանգիստ է, գումարած՝ մաքուրը օդը, համեղ ջուրը․․․»,-ասում է նա։
Ռուսաստանը լքելու որոշումը հանկարծակի է եղել։ Ընտրությունը Հայաստանի վրա է կանգ առել առաջին հերթին Քսենյայի հայ ընկերների շնորհիվ․ «Իմ հայազգի ընկերները շատ լավն են, ջերմ․․․ Մենք առաջին անգամ ենք այստեղ, ես շատ էի լսել այս երկրի մասին»։
Սկզբում զույգը եկել է Երևան և մնացել հյուրանոցներից մեկում։ Բայց Գյումրի կատարած երկօրյա ուղևորությունից հետո երիտասարդները որոշել են տեղափոխվել։

«Գներն անհամեմատ ցածր են։ Բացի այդ, Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է, այնքան մեծ չէ, որքան Երևանը, բայց այստեղ էլ գեղեցիկ տներ ու հետաքրքիր թանգարաններ կան»,- ասում է նա։

Զույգը հիմա 200 հազար դրամով բնակարան է վարձում քաղաքի կենտրոնում։ Երևանում նման վերանորոգմամբ բնակարան չես գտնի այդպիսի գնով։
Քսենյայի խոսքով՝ իրենց ընկերների մի մեծ խումբ էլ շուտով կգա Հայաստան։ «Մենք այստեղ շատ ենք լինելու»,- ժպտում է նա։
Պարզելու համար, թե ռուսաստանցիների հոսքն ինչպես է անդրադարձել քաղաքի ռեստորանային ոլորտի վրա, մենք զրուցեցինք Գյումրու ամենահայտնի սրճարաններից մեկի սեփականատեր և տնօրեն Արտուշ Եղիազարյանի հետ։
«Այս պահին մեր սեղաններից մոտ 10-ն է զբաղված, որոնցից 8-ի շուրջը ռուսներ են նստած»,- ասում է նա և ավելացնում, որ քաղաքում ռելոկանտների թիվը շարունակում է աճել։
Ռեստորանատիրոջ խոսքով՝ իրենց ոլորտում գների արտասովոր աճ չի նկատել, սակայն դա հնարավոր է սննդամթերքի ընդհանուր թանկացման պատճառով։
«Մենք էլ ենք նախատեսում մոտ օրերս վերանայել ճաշացանկը, կրճատել կերակրատեսակների թիվը և գները 10-15%-ով ավելացնել։ Դա հնարավորություն կտա ավելի կատարելագործել առաջարկվող կերակրատեսակների որակը և բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը»,- նշում է Արտուշը։
© provided by Artush YeghiazaryanՍրճարան
Кафе Herbs&Honey - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2022
Սրճարան

Դիլիջանի առավելությունները

ՀՀ մյուս քաղաքը, որտեղ զգալի թվով ռելոկանտներ են հաստատվել, գեղատեսիլ Դիլիջանն է։ Ինչպես Գյումրու դեպքում, շատերը Դիլիջան են տեղափոխվել երևանյան բնակարանների վարձակալության գների պատճառով։ Բայց եթե երկրորդ քաղաքը գրավում է նաև պատմամշակութային հուշարձաններով, ապա Դիլիջանը` հիասքանչ բնությամբ։

«Մեզ առաջին հերթին գրավեց հենց բնությունը, անտառների առատությունը։ Երբ մենք տեղափոխվեցինք Դիլիջան, Երևանում բնակարանների գները դեռ շատ չէին բարձրացել։ Եվ թեև մայրաքաղաքում ենթակառուցվածքն ավելի զարգացած է, բայց այստեղ շատ ավելի հանգիստ է»,- ասում է Մոսկվայից ժամանած լրագրող Նիկոլայը, որն իր ընտանիքի հետ Հայաստան է տեղափոխվել, երբ Ուկրաինայում հատուկ գործողությունը դեռ նոր էր սկսվել։

Մտածել են` ուր գնան, և որոշել են մեկնել այնպիսի երկիր, որտեղ դեռ չեն եղել։
Թե որքան են պատրաստվում մնալ, չգիտեն։ «Անորոշ ժամանակով ենք եկել։ Տեղափոխվելու որոշումը հանկարծակի է եղել, և ոչ մի հստակ ծրագիր առայժմ չկա»,- ասում է նա։
Խոսելով Հայաստանի առավելությունների մասին՝ Նիկոլայն առաջին հերթին շեշտում է տեղացիների հյուրընկալությունն ու բարյացակամությունը, ինչպես նաև լեզվական պատնեշի բացակայությունը:
© Sputnik / Aram NersesyanԴիլիջան
Город Дилижан - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2022
Դիլիջան
«Ռուսերեն չիմացող մարդու դեռ չեմ հանդիպել։ Անծանոթ վայրում առանց այդ էլ շատ խնդիրներ կան, առնվազն՝ հոգեբանական, իսկ լեզվական մեկուսացման դեպքում շատ դժվար կլիներ․.. Մենք շատ երախտապարտ ենք տեղի բնակիչներին, որոնք մեզ այսքան ջերմորեն են ընդունում։ Առաջին օրը անվճար գիշերեցինք մի կնոջ մոտ, որը սպասարկում էր մեզ սրճարանում։ Նա որոշեց օգնել մեզ, որ հարմարվելու ժամանակ ունենաք»,- ասաց նա։
Նիկոլայը վստահեցրեց` ո՛չ ինքը, ո՛չ էլ ընկերները բացասական վերաբերմունքի դեռ չեն բախվել։
Անշարժ գույքի միջնորդ Արմենը (անունը փոխված է) նույնպես հաստատեց, որ «հայկական Շվեյցարիայում» բնակություն հաստատած ռուսաստանցիների մեծ մասն այս քաղաքն է ընտրել բնության ու մաքուր օդի պատճառով։
Նրա գնահատմամբ՝ փետրվար-ապրիլ ժամանակահատվածում 2-4 հազար ռելոկանտ է տեղափոխվել, և այդ գործընթացը շարունակվում է։

«Շատերը գալիս են ընտանիքների հետ, երբեմն տունը վարձում է ընկերների, ընկերուհիների որևէ խումբ կամ ինչ-որ գրասենյակի կոլեկտիվ։ Հիմնական հոսքը սկսվեց, երբ Երևանում գները շատ բարձրացան, մյուս գործոնը Դիլիջանի հարուստ բնությունն է»,- ասում է Արմենը։

Նրա խոսքով` վերջին երկու տարում վարձակալության արժեքի աճը քաղաքում աննշան է եղել, դա էլ կապված էր ընդհանուր գների բարձրացման հետ։
Փետրվարից բնակարանների վարձակալության արժեքը կտրուկ աճել է՝ մոտ 40-50%-ով: Այնուամենայնիվ, այստեղ բնակվելն ավելի մատչելի է, քան Երևանում։
«Ոմանք մեկ ամսով են եկել՝ հանգստանալու նպատակով, մյուսները՝ մի քանի ամսով։ Կան նաև մարդիկ, որոնք մտածում են այստեղ երկար մնալու մասին»,- ասաց Արմենը։
***
Ապակենտրոնացման քաղաքականությունը, որը տարիներ առաջ հայտարարել էին դեռ նախորդ իշխանությունները, որևէ շոշափելի արդյունք այդպես էլ չտվեց։ Չհաջողվեց բեռնաթափել ծանրաբեռնված մայրաքաղաքը և «վերակենդանացնել» մարզերը։
Այնպես որ, ռուսաստանցիների հոսքը կարող է զգալիորեն օգնել, որպեսզի որոշակի աշխուժություն մտնի երկրի մարզերի տնտեսական և սոցիալական կյանքում։
Լրահոս
0