00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սա դժբախտ պատահար չէ, հանցավորություն է․ ՃՈ ավագ տեսուչը՝ հայտնի վթարի մասին

Մինչև շարասյան գալը ճանապարհը փակվում է, խցանման մասին ասելն աբսուրդ է․ ՃՈ ավագ տեսուչ
Բաժանորդագրվել
Ճանապարհային ոստիկանության նախկին ավագ տեսուչ Սմբատ Արսենյանը, որը ժամանակին ուղեկցել է պաշտոնական ավտոշարասյուներ, Sputnik Արմենիայի եթերում խոսել է օրերս Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին։
Սոնա Մնացականյանի մահվան պատճառ դարձած ողբերգական ավտովթարը դժբախտ պատահար չէր, այլ հանցավորություն։ Դժբախտ պատահարն, անկախ հանցագործության մասնակցի կամքից, կանխվել չի կարող, իսկ սա կարող էր կանխվել։ Եթե նույնիսկ վթարն արդեն եղել էր, առաջին օգնություն էր պետք ցույց տալ, գուցե հետիոտնի կյանքը փրկվեր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՃՈ նախկին ավագ տեսուչ Սմբատ Արսենյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենայի կողմից հայտնի վթարի մասին։
Արսենյանը բացատրում է՝ ինչու է դեպքը համարում հանցավորություն և ոչ թե դժբախտ պատահար։ Ըստ նրա՝ ցանկացած դեպք ունի շարունակություն․ օրինակ՝ օրենքի պահանջով տուժածին պետք է ցուցաբերվեր առաջին օգնություն, նրան պետք է տեղափոխեին բուժհաստատություն, հետո միայն անցնեին մնացած անհրաժեշտ գործողություններին, բայց այս պարագայում դրանցից որևէ մեկը չի կատարվել, չնայած ոստիկանները տեսել են, որ քաղաքացին վրաերթի է ենթարկվել։
«Ցանկացած դեպք շարունակականություն ունի, դրա համար է, որ հետագա պահելաձևը լինում է ծանրացուցիչ կամ մեղմացուցիչ հանգամանք։ Նույնիսկ չանդրադառնանք նրան, որ երկրի ղեկավարն է, այլ միայն որպես քաղաքացի պետք է արվեր դա»,- նշեց Արսենյանը։
Խոսելով շարասյան անցնելու վերաբերյալ օրենսդրական նորմերի խախտման մասին, Արսենյանը նշեց, որ բազմաթիվ նորմեր խախտվել են, այդ թվում, օրինակ, արագության գերազանցումը կամ վերահսկող ծառայողների պահվածքը։
«Չեմ ցանկանում ծառայողին մեղադրել, բայց չեմ էլ կարող արդարացնել իրեն, որովհետև տվյալ խաչմերուկի ծառայողները նախապես պետք է գնահատեին պահը և իրենց համապատասխան ցուցումները տային և՛ այդ պահին փողոցն անցնող հետիոտնին, և՛ երթևեկությանը մասնակից վարորդներին, ինչը, վստահ տեսնում ենք, որ տեղի չի ունեցել։ Նա պետք է ոչ թե սևեռված լիներ վարչապետի մեքենային, որ նա գար, ինքը պատիվ տար, անցներ, այլ ավելի շատ ուշադիր լիներ տարածքին, թեկուզ մի պահ պատիվը կարող է երկու րոպե ուշ առնվի, դրա հետևանքներն ավելի վատ չեն լինի, քան այն, ինչ եղավ»,- բացատրեց Արսենյանը։
Արագության տեսակետից էլ ՃՈ տեսուչը նշում է, որ ինչքան էլ ծառայության մեջ լինես, պարտադիր է ունենալ ներքին կարգուկանոն։ Նրա խոսքով՝ իր հետ բազմիցս եղել են դեպքեր, երբ իրեն ասել են արագ քշել, բայց փորձել է դա չկատարել։
«Ունենալով շուրջ 25 տարվա փորձ, նմանատիպ մահվան ելքով դեպք, երբ դրա մասնակիցը լինի Հանրապետության վարչապետը, ինձ չի հանդիպել, չեմ էլ լսել, որ իմ որևէ գործընկեր հանդիպած լինի նման ավտովթարի։ Փոքր վթարներից, իհարկե, հնարավոր չէ խուսափել, բայց մահվան ելքով վթար 25 տարվա մեջ առաջին անգամ եմ լսում»,- ասաց Արսենյանը։
Վարչապետի աշխատակազմից վթարի վերաբերյալ հայտարարության մեջ ասում էին, թե ավտոշարասյունը չէր կարող կանգնել վթարից հետո, քանի որ խցանում կառաջացներ։ Արսենյանի բնորոշմամբ՝ աբսուրդ է խցանումից խոսելը, որովհետև երբ վարչապետի շարասյունը գնում է, հետևից ոչ միայն տվյալ խաչմերուկում, այլև շատ երկար տարածությունում ճանապարհը փակվում է։
«Այո՛, դա օրենքով նախատեսվում է։ Երթևեկող չկա էլ, որ խցանում լիներ։ Այդտեղ կարող է ծայրահեղ դեպքում լինել հետիոտն կամ շենքերի կողքերի նրբանցքներից ինչ-որ մեքենաներ դուրս գան»,- մեկնաբանեց նա։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել հղի կնոջ։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։
Վարորդը դեպքից հետո թողել է պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վրաերթի ենթարկվածը Սոնա Մնացականյանն է, որն աշխատում էր «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպությունում:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։
Լրահոս
0