00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԶՈւ-ն հրթիռային հարվածով Կիևում ոչնչացրել է «Արտյոմ» հրթիռատիեզերական գործարանը. ՊՆ

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցԻգոր Կոնաշենկով
Իգոր Կոնաշենկով - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2022
Բաժանորդագրվել
ՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մոտ 1000 կրակային առաջադրանք է կատարել։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն այսօր հայտնել է, որ ՌԴ ԶՈւ-ն մեծ հեռահարության բարձր ճշգրտության հրթիռների հարվածով ոչնչացրել է Կիևի «Արտյոմ» հրթիռատիեզերական գործարանը։
Նա նաև հայտնել է, որ մեծ հեռահարության բարձր ճշգրտության ծովային տեղակայման «Կալիբր» հրթիռներով Ֆաստով, Կրասնոսելսկ և Պոլոննոյե երկաթուղային հանգույցների շրջանում ոչնչացվել են քարշային երեք էլեկտրաենթակայաններ։
Կիևն ԱՄՆ-ի աջակցությամբ լայնածավալ կիբեռ-սադրանք է պատրաստում ՌԴ-ի դեմ․ ՌԴ ԱԳՆ
Բացի այդ, ՌԴ ՕՏՈւ-ն օդային տեղեկայման բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել է Ուկրաինայի 10 ռազմական օբյեկտ, այդ թվում` կենդանի ուժի և ռազմատեխնիկայի կենտրոնացման 9 շրջան, ինչպես նաև զինամթերքի պահեստ` Իլյիչևկա բնակավայրի շրջանում։

«Հրթիռային զորքերը գիշերվա ընթացքում Ուկրաինայի 13 ռազմական օբյեկտ են խոցել։ Նիկոլաևի մարզի Գորոխովսկոյե գյուղի մերձակայքում բացահայտվել և ոչնչացվել է «Տոչկա-Ու» ուկրաինական հրթիռային համալիրի մարտական հաշվարկով արձակման կայանք, որից երեկ հարված էր հասցվել Խերսոն քաղաքի թաղամասերին»,- ասել է գեներալը։

Հարված է հասցվել կենդանի ուժի և ուկրաինական ռազմատեխնիկայի կենտրոնացման 6 շրջանի, ոչնչացվել է նաև երեք հրետանային մարտկոց և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի դիվիզիոն։
«ՌԴ ՕՏՈւ-ի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան գիշերը Ուկրաինայի 112 ռազմական օբյեկտ է խոցել»,- ասել է Կոնաշենկովը։
Ուկրաինայի հրթիռահրետանային սպառազինության 2 պահեստ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ ամփոփագիր
Նա նշել է, որ խոցված օբյեկտների թվում երկու հրամանատարական կետ, 11 հենակետ, կենդանի ուժի և ռազմատեխնիկայի կենտրոնացման 95 վայր կա, ինչպես նաև հրթիռահրետանային սպառազինության 4 պահեստ` Պոկրովսկոյե և Գորոխովսկոյի բնակավայրերում։
Կոնաշենկովը հավելել է նաև, որ հրետանային ստորաբաժանումները գիշերվա ընթացքում կրակային խնդիրներ են կատարել։

«Հրետանային ստորաբաժանումները գիշերվա ընթացքում 975 կրակային խնդիր են կատարել։ Խոցվել է 21 կառավարման կետ, 69 հենակետ, 763 կենդանի ուժի և ռազմատեխնիկայի կենտրոնացման վայր, ինչպես նաև հրետանու 107 դիրք։ Հարվածների հետևանքով ոչնչացվել է ավելի քան 280 ազգայնական, 38 միավոր զրահատեխնիկա և ավտոմեքենա»,- հայտնել է նա։

Ռուսական ՀՕՊ միջոցները ռուս-ուկրաինական սահմանի մոտ անցած մեկ օրվա ընթացքում խոցել են ուկրաինական 13 անօդաչու, այդ թվում` 1 «Բայրաքթար-ՏԲ2»։
«Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 142 ինքնաթիռ, 111 ուղղաթիռ, 634 անօդաչու, 278 ԶՀՀ, 2 638 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 304 կայանք, դաշտային հրետանու 1 175 զենք և ականանետ, ինչպես նաև 2 467 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- թվարկել է Կոնաշենկովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 65-րդ օրը։
Լրահոս
0