Ալիևը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների նոր հանդիպման մասին

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել ֆոտոբանկԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Եվրամիության նախաձեռնությամբ արդեն երկու եռակողմ հանդիպում է կայացել։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մայիսի սկզբին՝ Բրյուսելում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիևն ընդգծել է Եվրոպական միության, մասնավորապես՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ դերակատարությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում` հիշեցնելով նրա նախաձեռնությամբ տեղի ունեցած երկու եռակողմ հանդիպումների մասին:

«Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը մայիսի սկզբին կրկին Բրյուսելում անցկացնելու ծրագրեր կան»,- հայտարարել է Ալիևը:

Բացի այդ, Ալիևը կրկին որոշել է Հայաստանին կոչ անել հրաժարվել Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարելի տարածաշրջանում «մեկուսացված կղզի» մնալ։
Հիշեցնենք` ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Լրահոս
0