00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
18 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի նախկին վարչապետն ասել է՝ երբ ԱՄՆ-ի համար ավելի դժվար կլինի «արտահանել» իր պարտքը

© Sputnik / Karen Yepremyan Հրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյան - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2022
Բաժանորդագրվել
Տնտեսագետը նշել է, որ Միացյալ Նահանգները, ըստ էության, իր պարտքը բարդում է աշխարհի ուսերին։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Եթե դոլարի օգտագործումը (որպես պահուստային արժույթ) սահմանափակվի, ԱՄՆ-ն կդադարի իր պարտքը բարդել աշխարհի ուսերին։ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նման կարծիք է հայտնել Երևանում կայացած «Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունը նոր իրականության պայմաններում» գիտաժողովում։
Բագրատյանը նշել է, որ համաշխարհային տնտեսության մեջ ԱՄՆ-ի բաժինը 1960-ականների սկզբից կազմել է շուրջ 40 տոկոս, այժմ՝ շուրջ 25 տոկոս, բայց դոլարով արտահայտված է Կենտրոնական բանկերի համաշխարհային արժութային պահուստների գրեթե երկու երրորդը: Սա թույլ է տալիս ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին կուտակել արտաքին պարտքն ու լղոզել այն արժույթի նոր թողարկմամբ։
ԵԱՏՄ երկրներին արժեթղթերով առևտրի համար «կամուրջներ» են հարկավոր. Գոլովնին
Տնտեսագետը պարզաբանել է, որ նոր արժույթի թողարկմամբ արհեստականորեն արժեզրկվում է ԱՄՆ-ի պարտքը, ինչը նշանակում է, որ արժեզրկվում են այն վճարումները, որոնք մյուս երկրները ստանում են այդ պարտքով, նվազում է նաև այդ երկրների փոխանցած արտարժութային պահուստների արժեքը դոլարով։
Բագրատյանն ավելացրեց, որ ստացվում է՝ Միացյալ Նահանգներն իր ինքնիշխան ու կորպորատիվ պարտքն արտահանում է մնացած աշխարհ։
Հայաստանի նախկին վարչապետը նշեց, որ դա ԱՄՆ-ին թույլ է տալիս նաև պետական պարտատոմսեր թողարկել՝ ներկայիս գնաճից ցածր եկամտաբերությամբ (ԱՄՆ-ում այն աճել ու գրեթե հասել է 8 տոկոսի, պարտատոմսերի եկամտաբերությունը 3 տոկոսից պակաս է), ինչպես նաև զրոյին մոտ առանցքային տոկոսադրույք սահմանել (Եվրոպայում տնտեսությանը աջակցելու համար Կենտրոնական բանկերը ժամանակ առ ժամանակ կիրառում են նույնիսկ բացասական տոկոսադրույքներ, երբ Եվրոպական կենտրոնական բանկը ինքն է վճարում առևտրային բանկերին, որ դրանք իրենից փոխառություն վերցնեն)։
ԱՄՆ-ն ձգտում է երկարաձգել Ուկրաինայում հատուկ գործողությունը. դեսպան
Բագրատյանն ամփոփել է՝ որքան ավելի շատ առևտուր լինի տարածաշրջանային արժույթներով, այնքան Կենտրոնական բանկերը ազգային պահուստները քիչ կպահեն դոլարով, և այնքան քիչ կարժեզրկվեն այդ պահուստները նշված քաղաքականության հաշվին։ Արդյունքում ամերիկացիներն ավելի քիչ հնարավորություններ կունենան մնացած աշխարհի հաշվին իրենց տնտեսության համար ջերմոցային պայմաններ ապահովելու համար։
Լրահոս
0