00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իտալական Eni նավթագազային խումբը հայտարարել է, որ ռուսական գազի դիմաց եվրոյով է վճարելու

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցԳազատար խողովակ
Գազատար խողովակ - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2022
Բաժանորդագրվել
Ընկերությունը «վերլուծում է իրավիճակը` եվրոպական իշխանությունների և կառավարության հետ սերտ համակարգմամբ»:
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Իտալիայի առաջատար նավթագազային Eni խմբի ֆինանսական տնօրեն Ֆրանչեսկո Գատեին հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է պահպանել ռուսական բնական գազի գնման վերաբերյալ առկա պայմանագրային պայմանները, այդ պատճառով էլ ռուբլու հաշիվ չի բացել: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ansa լրատվական գործակալությանը։

«Ստացված գազի համար մենք կվճարենք պայմանագրի պայմաններին և միջազգային պատժամիջոցների տառին համապատասխան։ Պայմանագրի արժույթը և հաշիվ-ապրանքագրերը կլինեն եվրոյով, մենք ռուբլով հաշիվ չենք բացել»,- ասել է Գատեին։

2022 թվականի առաջին եռամսյակի արդյունքների շուրջ այսօր կայացած հանդիպմանը Eni-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը «վերլուծում է իրավիճակը` եվրոպական իշխանությունների և կառավարության հետ սերտ համակարգմամբ»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարել է, որ Եվրամիության երկրների և ՌԴ-ի դեմ սահմանափակող միջոցներ հաստատած այլ պետությունների համար բնական գազի մատակարարումների դիմաց վճարումը կանցնի ռուբլու` հաշվարկներում դոլար և եվրո օգտագործելուց հրաժարվելու նպատակով։ Այնուհետև նախագահը ստորագրել էր համապատասխան հրամանագիրը և հայտնել, որ եթե «ոչ բարեկամական» երկրները ապրիլի 1-ից չվճարեն ռուբլով, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Շանտաժ չէ, պատասխան է. Կրեմլը` գազը ռուբլով վաճառելու մասին
Նոր սխեմայի համաձայն՝ «Գազպրոմբանկը» հատուկ արտարժութային և ռուբլու հաշիվներ կբացի գազի դիմաց արտասահմանյան գնորդների վճարման համար: Գնորդը կկարողանա առաջին հաշվին միջոցները փոխանցել այն արժույթով, որը նշված է «երկնագույն վառելիքի» մատակարարման պայմանագրում, բանկը այն կվաճառի Մոսբիրժայում, ինչից հետո ռուբլին կփոխանցվի գազի գնորդի հաշվին, և արդեն այդ հաշվից կիրականացվեն վճարումները գազի մատակարարին` «Գազպրոմին»։
Լրահոս
0