00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
15:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սահմանափակումները հանվում են, կորոնավիրուսը վերջացա՞վ

Կովիդը ոչ մի տեղ չի կորելու, բայց դեպքերը նվազել են, սահմանափակման իմաստ չկա․ մասնագետ
Բաժանորդագրվել
Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ մայիսի 1-ի կորոնավիրուսային սահմանափակումների որոշ մասը հանվելու է։ Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում բացատրեց՝ արդյոք կորոնավիրուսի վտանգն ամբողջությամբ անցել է։
Կորոնավիրուսի դեմ սահմանափակումները հիմա հանելը ճիշտ է, քանի որ թվերը նվազել են, դրանց իմաստը չկա, բայց ասել, որ կորոնավիրուսի վտանգը մարդկության համար անցավ-գնաց, մի փոքր շուտ է, դեռ կան երկրներ, որտեղ օրական տասնյակ հազարավոր դեպքեր են գրանցվում։ Sputnik Արմենիայի եթերում բժիշկ Վահե Տեր-Մինասյանն այսպես մեկնաբանեց ԱՆ որոշումը որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ ՊՇՌ թեստերի վերաբերյալ, հանելու մասին։
Մասնագետը նշեց՝ այժմ կորոնավիրուսի դեմ պետք է իրավիճակային գործել․ կլինի՞ նոր ալիք, դրան համապատասխան պետք կլինի օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել, իսկ հիմա անիմաստ է։
«Վարակը դեռևս ալիքաձև է գնում, Հայաստանում ու մեզ շրջապատող երկրներում այս պահին վարակի թվերը նվազում են, բայց որոշ երկրներում ավելանում են։ Հայաստանում անգամ այն հիվանդանոցները, որոնք կորոնավիրուսի բուժմամբ էին զբաղվում, մոտ օրերս վերադառնալու են նորմալ աշխատանքի»,- ասաց Տեր-Մինասյանը։
Բացի այդ, նրա խոսքով, սահմանափակումները նաև հավելյալ ֆինանսական ու այլ ռեսուրսների ծախս են ենթադրում, որի կարիքն այս պահին չկա։ Հավելյալ ֆինանսներ են ծախսվում հիվանդանոցները փակ պահելու, ՊՇՌ թեստերի, մարդկանց աշխատավարձ տալու վրա։
Այլ հարց է, որ պետությունը կրկին օպերատիվ պետք է գործի, եթե նոր ալիք սկսվի նաև Հայաստանում։ Տեր-Մինասյանը կարծում է՝ ամեն ինչ սովորելու վրա է, կկարողանան օպերատիվ լինել, որովհետև երկու տարի առաջ հիվանդությունը դեռ նոր էր, մարդիկ չգիտեին՝ ինչ անել, ոնց անել։
«Այս երկու տարվա ընթացքում համաշխարհային բժշկությունը և՛ աշխատում էր, և՛ սովորում էր։ Նախ ասում էին՝ դիմակները պետք են, հետո ասում էին՝ պետք չէ, հետո նորից պետք է։ Մարդիկ արդեն խառնվում էին իրար՝ որ պահին ինչ անեին։ Հետո ստեղծվեցին պատվաստանյութերը, հետո եղավ բնական իմունիզացիան։ Սրանք բոլորն իրար լրացնում էին»,- հավելեց Տեր-Մինասյանը։
3 նոր դեպք, 216 առողջացած` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Բժշկի խոսքով, դեռ վիրուսի տարածման սկզբում էլ ասվում էր, որ վաղ թե ուշ մահացության թվերը նվազելու են, այլ հարց է, թե Հայաստանն ինչքան թանկ վճարեց դրա համար։
«Եթե համեմատենք նույն ժամանակ պատերազմի ու կորոնավիրուսի պատճառով մահացած մարդկանց թիվը, ապա կորոնավիրուսի պատճառով ավելի շատ մարդ է մահացել։ Պետք էր ամեն ինչը շատ օպերատիվ կազմակերպել, մարդիկ էլ պետք է վստահեին, կեղծ թղթեր չգնեին, օրինակ, պատվաստվեին ևն, գուցե մենք շատ ավելի քիչ կորուստներ ունենայինք։ Բայց եղածն արդեն եղած է, պետք է մտածել ապագայի մասին»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հաշվի առնելով ՀՀ–ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կայունացումը` որոշել են գործող սահմանափակումները մեղմացնել։
Մայիսի 1-ից ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները հանվում են։ Ուժը կորցրած է ճանաչվել օդային և ցամաքային սահմանային անցման կետերով ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: Նրա խոսքով` ՔԿՀ–ներում կամ զինված ուժերում նույնպես բոլոր սահմանափակումները հանվել են։
Լրահոս
0