00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լաոն զարթնել է». ընդդիմությունն իր հերթական երթն ավարտեց Ֆրանսիայի հրապարակում

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Վանեցյանի եզրափակիչ ելույթը՝ ուղղված քայլերթի մասնակիցներին Ֆրանսիայի հրապարակում (29 ապրիլի, 2022թ). Երևան
Արթուր Վանեցյանի եզրափակիչ ելույթը՝ ուղղված քայլերթի մասնակիցներին Ֆրանսիայի հրապարակում (29 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2022
Բաժանորդագրվել
Երթը գլխավորողները վստահ են` ապակենտրոն ցանցային պայքարն իր արդյունքներն արդեն տվել է։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. «Դիմադրություն» շարժումը, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու իր կողմնակիցները համատեղ երթն ավարտեցին Երևանի Ֆրանսիայի հրապարակում։
Մի քանիսը քոչարի պարեցին հրապարակում, մյուսները տարբեր վանկարկումներով ու ծափերով աջակցեցին նրանց։
Հայտնել էինք, որ ապրիլի 29-ին «Դիմադրությունը» իր երթը մեկնարկել էր Արամ Մանուկյանի արձանի մոտից, իսկ Արթուր Վանեցյանն ու իր կողմնակիցները` Ազատության հրապարակից։ Չարենց-Նալբանդյան փողոցների խաչմերուկում նրանք համախմբվեցին ու շարունակեցին քայլել։
Ողջ երթի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր ու կոչեր՝ «Նիկոլ դավաճան», «Պայքար», «Առանց թուրքի Հայաստան» և այլն։
«Ուղիղ 30 տարի առաջ այս օրերը Հայաստանի ու Արցախի համար օրհասական էին համարվում։ Ինչպես այդ ժամանակ, այսօր էլ շատ հայրենակիցներ մտահոգվում էին ու չէին պատկերացնում այլ ելք, քան պարտությունը։ Ի՛նչ եղավ 30 տարի առաջ` եղավ հաղթանակ։ Նիկոլ Փաշինյանն այս օրերին խոսում է, սակայն բոլորս էլ գիտենք, որ նա խաբում է, և դրա դեմ մենք պետք է միայն պայքարենք ու լինենք միասնական»,- Ֆրանսիայի հրապարակում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
© Sputnik / Aram NersesyanԱրթուր Վանեցյանի եզրափակիչ ելույթը՝ ուղղված քայլերթի մասնակիցներին Ֆրանսիայի հրապարակում (29 ապրիլի, 2022թ). Երևան
Արթուր Վանեցյանի եզրափակիչ ելույթը քայլերթի մասնակիցներին Ֆրանսիայի հրապարակում (29 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2022
Արթուր Վանեցյանի եզրափակիչ ելույթը՝ ուղղված քայլերթի մասնակիցներին Ֆրանսիայի հրապարակում (29 ապրիլի, 2022թ). Երևան
Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ միասին պետք է գնան մինչև վերջ, քանի որ այսօր արդեն «լաոն զարթնել է»։ Նրա խոսքով` ապակենտրոն ցանցային պայքարն իր արդյունքներն է տվել։
«Ընդամենը 2 օր հետո` մայիսի 1-ին, բոլորս միավորվելու ենք մի գաղափարի շուրջ` Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի շուրջ։ Մեր պայքարն անկասելի է, ու ժողովրդի հոսքն անհնար է կանգնեցնել։ Բոլորս խաղաղ մեթոդներով հասնելու ենք մեր նպատակին ու, եթե որևէ մեկի քթից արյուն գա` պատասխանատվությունը կրելու է այս իշխանությունը»,- ասաց Վանեցյանը։
Նա ոստիկանությանը զգուշացրեց ամեն պարագայում մնալ իրենց լիազորությունների շրջանակում ու որևէ դեպքում ժողովրդի դեմ ապօրինություն չանել։ ԱԱԾ նախկին տնօրենը հորդորեց հանրությանը, որպեսզի սադրիչների հանդիպելիս անտեսեն նրանց։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ մայիսի 1-ին լինելու է հայ ազգի համար ամենակարևոր հանրահավաքը` այդ օրը վերջ կդրվի պարտության ու խայտառակության էջին, «և կսկսեն կերտել նոր արշալույս»։ «Այդ օրն այս հրապարակում սևեր և սպիտակներ, կուսակցականներ, հանրապետականներ, դաշնակցականներ, «վանեցյանականներ», «քոչարյանականներ», «սերժսարգսյանականներ» չեն լինելու։ Կլինի միասնական հայ ժողովուրդ, որը դուրս է եկել պայքարի` հանուն իր երկրի»,- նշեց Սաղաթելյանը։
Ապրիլի 30-ին «Դիմադրություն» շարժումն ակցիաներ կիրականացնի, սակայն մեծ երթ չի լինի։ ԱԺ փոխխոսնակը շեշտեց, որ իրենք հանդես կգան ասուլիսով։ Հիշեցնենք, որ նույն օրն ասուլիս է հրավիրել նաև Արթուր Վանեցյանը։
Այս ելույթներից հետո Ֆրանսիայի հրապարակում հավաքվածները սկսեցին վանկարկել` «Հայաստա՛ն, ոտքի՛», «Արցա՛խ, ոտքի՛», «Հա՛յ ազգ, ոտքի՛»։
Լրահոս
0