https://armeniasputnik.am/20220429/pashinjany-khvosel-e-parukhi-masin-inch-aknkaliq-uni-hh-varchapety-41473074.html
Փաշինյանը խոսել է Փառուխի մասին. ի՞նչ ակնկալիք ունի ՀՀ վարչապետը
Փաշինյանը խոսել է Փառուխի մասին. ի՞նչ ակնկալիք ունի ՀՀ վարչապետը
ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ 29.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-29T13:01+0400
2022-04-29T13:01+0400
2022-04-29T13:33+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
փառուխ
արցախ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/1d/41473194_0:174:1670:1113_1920x0_80_0_0_b33f37545f228aa30888abe1756b2781.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանն ակնկալում է, որ ռուսական խաղաղապահները կապահովեն Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում զորախմբի պատասխանատվության գոտուց։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, և հույս է հայտնել, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները հետևողականորեն կապահովեն Ադրբեջանի ստորաբաժանումների դուրսբերումը իրենց պատասխանատվության գոտուց։Սա, նրա խոսքով, կարևոր խնդիր է, այդ թվում՝ արցախցիների համար` գնահատելու անվտանգության երաշխիքների այն համակարգը, որը այսօրվա դրությամբ ներդրված է Արցախում։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ինչի հետևանքով հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայողներ էին վիրավորվել։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել էին ՊԲ 3 պայմանագրային զինծառայողներ, վիրավորները 14-ն էին:Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
փառուխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/1d/41473194_40:0:1524:1113_1920x0_80_0_0_18ef9a2dc032f8a61c20bba97583530f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, փառուխ, արցախ
հայաստան, նիկոլ փաշինյան, փառուխ, արցախ
Փաշինյանը խոսել է Փառուխի մասին. ի՞նչ ակնկալիք ունի ՀՀ վարչապետը
13:01 29.04.2022 (Թարմացված է: 13:33 29.04.2022) ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանն ակնկալում է, որ ռուսական խաղաղապահները կապահովեն Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում զորախմբի պատասխանատվության գոտուց։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։
«Ադրբեջանական ստորաբաժանումների` Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու փաստը, իհարկե, շարունակում է մեզ անհանգստացնել»,- ասել է վարչապետը։
Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, և հույս է հայտնել, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները հետևողականորեն կապահովեն Ադրբեջանի ստորաբաժանումների դուրսբերումը իրենց պատասխանատվության գոտուց։
Սա, նրա խոսքով, կարևոր խնդիր է, այդ թվում՝ արցախցիների համար` գնահատելու անվտանգության երաշխիքների այն համակարգը, որը այսօրվա դրությամբ ներդրված է Արցախում։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ինչի հետևանքով հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայողներ էին վիրավորվել։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել էին ՊԲ 3 պայմանագրային զինծառայողներ,
վիրավորները 14-ն էին:Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։