Ստամբուլի գործարաններից մեկում ուժեղ պայթյուն է եղել, որին հաջորդել է հրդեհ․ 3 զոհ կա

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Այրվում են քիմիական նյութեր, այդ պատճառով էլ ծուխը կարող է թունավոր լինել շրջակայքում բնակվողների համար։
Ստամբուլի Թուզլա շրջանի արդյունաբերական տարածքում գործող գործարաններից մեկում ուժեղ պայթյուն է եղել, որից հետո սկսված հրդեհը տարածվել է դեպի հարևանությամբ գործող 5 գործարաններ և ծառեր։ Նախնական տվյալներով` պատահարից 3 մարդ զոհվել է, 7-ը` տուժել։ Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet լրատվականը։
Զոհվածները գործարանի աշխատակիցներ են։ Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է 1 ժամում, սակայն դա բարդ է եղել, քանի որ ընթացքում նորից մի քանի պայթյուն է որոտացել։ Թուզլայի բնակիչները նշել են, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ կարծել են, թե երկրաշարժ է։
Համացանցում են հայտնվել Թուրքիայի նավթատարի պայթյունին հաջորդած հրդեհի կադրերը
Առայժմ հայտնի չէ, թե պայթյունի պատճառն ինչն է։ Տարածքում այժմ հրդեհից առաջացած խիտ ծուխ է։ Նշվում է` քանի որ ծուխը սովորական չէ (տեղում քիմիական նյութեր են այրվում), որոշ հրշեջների ինքնազգացողությունը վատացել է, նրանց տեղափոխել են հիվանդանոց։
Թուրք օթերևութաբան Օրհան Շենը գործարանի մոտակայքում ապրող բնակիչներին խորհուրդ է տվել դիմակներ դնել, քանի որ այդ ծուխը շնչել չի կարելի։ Գործարանն այս պահին շարունակում է այրվել։
Լրահոս
0