«Թոխմախի» գերեզմանների մոտ վերամբարձ կռունկ է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

© Sputnik / Andranik GhazaryanՄայրամուտ
Մայրամուտ - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի հետևանքով վնասվել են նաև որոշ գերեզմանների շիրմաքարեր։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Երևանի Դավիթ Բեկի պողոտայում` «Թոխմախի» գերեզմանների մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում վերամբարձ կռունկ է կողաշրջվել, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։
Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 29-ին, ժամը 14։30-ի սահմաններում։
Կայքը նշում է, որ կռունկի ընկնելու պատճառով մի քանի գերեզշման է վնասվել` կոտրվել են շիրմաքարեր։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լրահոս
0