00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհվածների ծնողները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում են. նրանց պահանջը դարձյալ չի բավարարվել

© Sputnik / Artak Aghababyan44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ են
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ են 
 - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2022
Բաժանորդագրվել
Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը հայտարարել է, որ դատախազության միջնորդությունից տեղյակ չէ, ինքն այս պահին ծանրաբեռնված է ու չի պատրաստվում որևէ քննչական գործողություն կատարել։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են բողոքի ակցիաներն իրավապահ համակարգի դեմ։ Այսօր նրանք Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ են ու պահանջում են, որ հարուցված քրեական գործով իրենց ճանաչեն տուժող ու հնարավորություն տան այդ կարգավիճակով մասնակցել քննությանը։
© Sputnik / Artak Aghababyan44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ են
Акция протеста перед зданием генпрокуратуры (29 апреля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2022
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ են
«Երեկ դատախազության ներկայացուցիչը տուժողներին հայտնել էր, որ քննչական մարմինը սպասում է, որ կատարի քննչական գործողություններ, ճանաչի տուժողի իրավահաջորդ, որպեսզի իրավասություն ունենանք ներկայցնելու բողոքներ, միջնորդություններ ու կոնկրետ պահանջներ։ Այսօր մենք` տուժողների հետ միասին, ներկայացել ենք հահակոռուպցիոն կոմիտե, որպեսզի մեզ ներգրավեն որպես տուժող։ Պարոն Մինասյանը` վարչության պետը ( ՀԿ քննչական երրորդ վարչության պետ Արշալույս Մինասյան,-խմբ.), մեզ ասաց, որ իրեն դատախազության այդ հայտարարությունը հայտնի չէ, ինքը դրան տեղյակ չէ, ինքն այս պահին ծանրաբեռնված է ու չի պատրաստվում մեզ հետ որևէ քննչական գործողություն կատարել»,- լրագրողներին հայտնեց զոհված զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։
© Sputnik / Artak AghababyanАкция протеста перед зданием генпрокуратуры (29 апреля 2022). Еревaн
Акция протеста перед зданием генпрокуратуры (29 апреля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2022
Акция протеста перед зданием генпрокуратуры (29 апреля 2022). Еревaн
Փաստաբանի համոզմամբ` դատախազությունն ու կոմիտեն կա՛մ իրար չեն հասկացել, կա՛մ գործողությունները չեն համապատասխանեցրել։ Ուստի, իրենք մտադիր են նոր միջնորդություն ներկայացնել դատախազություն` քրեական գործի քննչական ենթակայությունը փոխելու վերաբերյալ։
Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ այսօր իրենք դարձյալ գնալու են դատախազություն` նոր միջնորդություն պատրաստելու ու այն գլխավոր դատախազին հանձնելու համար։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել էին, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։
Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Քրգործը նախաքննությունը հանձնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։
Փաշինյանը որպես մեղադրյալ կներգրավվի՞ քրգործում, եթե դատախազը դիմումն ուղարկել է քննիչին
Լրահոս
0