00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Գրիգորյանը ոչ թե պիտի սպասի Ադրբեջանի պահանջներին, այլ պետք է մեր պահանջները ներկայացնենք

Թաթոյան․ Գրիգորյանը ոչ թե պիտի սպասի Ադրբեջանի պահանջներին, այլ պետք է մեր պահանջները ներկայացնենք
Բաժանորդագրվել
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությանը։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ոչ թե պիտի մտածի, թե առաջինն Ադրբեջանը մեզնից ինչ է ուզում, այլ մենք պետք է մեր պահանջները դնենք Ադրբեջանի առջև, պահանջենք, որ դուրս գա մեր սուվերեն տարածքներից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Արմենպրեսի» հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։ Գրիգորյանն ասել է, որ այդ հայտարարությունների համատեքստում Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե որ տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի։
«Չի կարելի տարածքների վերաբերյալ խոսել մեխանիկորեն։ Անհրաժեշտ է հաշվի առնել այլ գործոններ, հատկապես մեր անվտանգությունը, որն անմիջականորեն կապված է մեր տարածքային ամբողջականության հետ, հետևաբար չպետք է սպասենք, թե ադրբեջանցիներն ինչ պահանջներ են դնելու մեր առջև, առավել ևս, որ Ադրբեջանն ամբողջ Հայաստանն է ուզում»,– ասաց Թաթոյանը։
Նա վկայակոչեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն պնդումը, որ թույլ չի տալու, որպեսզի ևս մեկ «կեղծ» հայկական պետություն ստեղծվի, և շեշտեց` Արցախն առհասարակ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապ չունի։ Ըստ Թաթոյանի` սա կարևոր սկզբունք է, և պետք է դա հիմք ընդունել։
Մարդու իրավունքների նախկին պաշտպանի կարծիքով` Հայաստանի գործող իշխանությունը հաշվի չի առնում մեր երկրի և ժողովրդի շահերն ու անվտանգությունը, ադրբեջանցի զինվորականները եկել, մեր գյուղերի հարևանությամբ նստել են` ամբողջությամբ սպառնալով տեղաբնակների անվտանգությանը, հետևաբար պետք է մտածենք մեր բնակչության մասին, որպեսզի լինի ապառազմականացված գոտի, ինչը նույնպես սկզբունքային նշանակություն ունի։
Լրահոս
0