00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՀՀ-ն և Վրաստանը պիտի համատեղ բացառեն Անդրկովկասում ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատի բացումը. Մելիքյան

Վրաստանի ու Հայաստանի շահերից չի բխում Ադրբեջանի և Թուրքիայի ուժեղացումն Անդրկովկասում. վրացագետ
Բաժանորդագրվել
Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին և Հայաստանի ու Վրաստանի մոտեցումներին։
Պաշտոնական Թբիլիսին հասկացել է, որ Բրյուսելում և Վաշինգտոնում պետք է ակտիվ աշխատանքներ տարվեն, որպեսզի իրենք խաղաքարտ չդառնան և կարողանան ցույց տալ, որ լինելով Արևմուտքի դաշնակիցը գլոբալ ուկրաինական ճգնաժամում` այդուհանդերձ ունեն որոշակի մտահոգություններ և չեն ուզում որևէ կերպ հակամարտել ՌԴ-ի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։
Անդրադառնալով այն հարցին, որ Ուկրաինայում շահագրգիռ են ՌԴ-ի դեմ որևէ տարածաշրջանում երկրորդ ճակատ բացելու հեռանկարով, Մելիքյանն ընդգծեց, որ թե՛ Երևանը, թե՛ Թբիլիսին անվտանգությանն առնչվող իրենց ընդհանուր մոտեցումները պետք է առաջ տանեն, որոնք, բնականաբար, բխում են երկու երկրների պետական ու ազգային շահերից։

«Տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին Հայաստանն ու Վրաստանը պետք է առավելագույնն անեն, որպեսզի երկրորդ ճակատ բացվելու հավանականությունն այստեղ բացառվի, և մեր տարածաշրջանից ուշադրությունը շեղվի ուրիշ ուղղությամբ»,- ասաց վրացագետը։

Մելիքյանի կարծիքով` պետք է երկուստեք տարվի ակտիվ դիվանագիտական աշխատանք, որի շրջանակում շատ կարևոր է այն, որ Վրաստանի նորընտիր արտգործնախարարը գնաց Բաքու և հիմա պաշտոնական այցով եկել է Երևան, ինչը, ըստ Մելիքյանի, ևս մեկ լավ հնարավորություն է օրակարգային հարցերը քննարկելու և մեր տարածաշրջանում տարբեր գործընթացների վերաբերյալ մոտեցումներն ընդհանրացնելու համար։
Փորձագետի խոսքով` տարածաշրջանային կայունություն բոլորին է պետք, հետևաբար, Վրաստանի ու Հայաստանի շահերից չի բխում Ադրբեջանի ու Թուրքիայի ավելի ակտիվացումն ու ուժեղացումն Անդրկովկասում։
Նշենք, որ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին պաշտոնական այցով է ժամանել Հայաստան և հանդիպումներ է ունեցել, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Հիշեցնենք` նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան մեկնեց պաշտոնական, իսկ դեկտեմբերին՝ աշխատանքային այցով: 2021թ. հոկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանեց Հայաստան աշխատանքային այցով:
Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ:
2021թ. սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան մեկնած ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Իսկ 2022թ. մարտին Միրզոյանն աշխատանքային այցով մեկնեց Վրաստան:
Լրահոս
0