00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իրանական արտադրանքը կարող է արտադրվել ՀՀ-ում, իսկ հետո արտահանվել ԵԱՏՄ երկրներ

Սարգսյան. Հայաստանը վաղուց կարող էր դառնալ շատ լուրջ հարթակ Իրան–Ռուսաստան համագործակցության համար
Բաժանորդագրվել
Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե Իրանի անդամակցումը ԵԱՏՄ-ին տնտեսական ինչ դիվիդենտներ կբերի Հայաստանին։
ՀՀ իշխանությունները կարող են նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ` շահագրգիռ ընկերություններին տալով արտոնյալ կարգավիճակ, օրինակ` հարկերից ազատելու տեսքով, ցուցաբերել պետական աջակցություն, հատկացնել տարածքներ, և այդ դեպքում իրանական կամ ռուսական արտադրանքը կարող է մատչելի պայմաններում արտադրվել Հայաստանում, իսկ հետո նաև արտահանվել այլ երկրներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Նաիրի Սարգսյանը` նշելով, որ դա, բնականաբար, ցանկալի ձևաչափ կլինի և տնտեսական լուրջ դիվիդենտներ կբերի ՀՀ-ին։

«Հայաստանը վաղուց կարող էր Իրան-Ռուսաստան համագործակցության շատ լուրջ հարթակ դառնալ՝ լինելով նաև կապող օղակ ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության համար. սկսած ֆինանսական համակարգից, քանի որ Իրանի ֆինանսական համակարգը գտնվում է սահմանափակումների ներքո, ուստի Հայաստանը կարող էր իր ընկերությունների միջոցով միջնորդ հանդիսանալ և ապրանքների մատակարարում իրականացնել դեպի Իրան, Ռուսաստան, ինչպես նաև հակառակ ուղղությամբ»,- ասաց տնտեսագետը։

Սարգսյանի դիտարկմամբ` հատկապես ցամաքային ճանապարհով համագործակցությունը բավական հետաքրքիր հարթակ է, ինչով Իրանը շատ հետաքրքրված է, իսկ վերջերս, երբ հայտնի պատճառներով պատժամիջոցներ կիրառվեցին նաև Ռուսաստանի նկատմամբ, Հայաստանը երկու երկրների համար դարձավ շատ ցանկալի գործընկեր, որի միջոցով նրանք կարող են դուրս գալ արտաքին աշխարհ` արտահանելով իրենց ապրանքները։
«Տնտեսական համագործակցություն, գործնական հարաբերությունների հաստատում և դիվանագիտություն ասվածն անմիջապես իրականացնող սուբյեկտները բիզնեսմեններն են, և սեփական փորձից ելնելով` պետք է ասեմ, որն իրանցի գործարարներն այդքան էլ օպերատիվ չեն։ Մեզ հետ հարաբերություններում խնդիրներն ավելի շատ տեխնիկական բնույթի են, որովհետև շատ դեպքեր են եղել, երբ հայկական ու իրանական ընկերությունների միջև գործարար կապերի հաստատումը տևել է տարիներ»,- ասաց տնտեսագետը։
Սարգսյանի կարծիքով` ֆորմալ հայտարարություններին պետք է հաջորդեն կոնկրետ գործողություններ։ Նա առաջարկում է համագործակցության մի տարբերակ, ըստ որի` Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, որտեղ կան հարկերից ազատված գոտիներ, կարելի է իրանական կապիտալով կազմակերպություն բացել, որը կշահագրգռի իրանցի գործընկերներին՝ եթե գրագետ ներկայացվի, թե ինչ օգուտներ են ստանալու նրանք, ինչպես նաև իրանական նույն ապրանքից Հայաստանում արտադրելու հետ կապված ծախսերի կրճատման, շահույթների ավելի բարձր տոկոսների համեմատական վերլուծություն արվի։
Ըստ տնտեսագետի` նման սխեմայով կարելի է ՀՀ-ում արագ գործարկել իրանական կամ համատեղ կապիտալով մի քանի գործարաններ և իրանական ապրանքները դուրս բերել շուկա կամ որոշ իրանական ապրանքների արտադրության վերջին փուլն իրականացնել Հայաստանում և այստեղից ամբողջական արտադրանքը վերջնական տեսքով արտահանել ԵԱՏՄ երկրներ։
ՀԻշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 28-ին ընդունել էր Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը՝ տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով:
Խանդուզին ասել էր, որ իրանական կողմը խիստ կարևորում է ոչ միայն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, այլև Հայաստանը որպես դարպասներ է դիտարկում Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար։
Լրահոս
0