Մեր ծնկները չեն ծալվել ու չեն ծալվելու. Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է քաղաքացիներին

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2022
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետը հիմա առավել քան երբևէ համոզված է, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առթիվ։
«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, մենք անցել ենք ու անցնում ենք աննկարագրելի, երբեմն՝ ուղիղ ասենք, անտանելի դժվարություններով: Ամեն օր, ամեն ժամ, ամեն քայլափոխի մեզ փորձում են ախտահարել կասկածի ու երկմտանքի վարակով, փորձ են անում սասանել մեր հավատը մեր անցյալի ու ապագայի և որ առավել կարևոր է՝ մեր առաքելության նկատմամբ»,– գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Այնուհետև վարչապետը կոչով դիմել է քաղաքացիներին:
«Կոչ եմ անում, խնդրում եմ բոլորիդ, պահանջում եմ բոլորիցդ. մի երկմտեք, մի կասկածեք. մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր հայրենիքը անխուսափելի և երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով և նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի:
Ու այս ճանապարհին մեր ծնկները չեն ծալվել ու չեն ծալվելու: Հիմա առավել քան երբևէ համոզված եմ` մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով և փոթորկված օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվանի»,– նշել է նա:
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այս օրը տոնացույցում ավելացվեց 2019 թվականին։
Լրահոս
0