00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական ՀՕՊ-ը ուկրաինական Սու-25 և 2 ԱԹՍ է խոցել․ ՌԴ ՊՆ

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցԻգոր Կոնաշենկով
Իգոր Կոնաշենկով - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2022
Իգոր Կոնաշենկով
Բաժանորդագրվել
ՌԴ ավիացիան օրվա ընթացքում բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել է 17 ռազմական օբյեկտ։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն անցած օրվա ընթացքում ուկրաինական գրոհային ինքնաթիռ ու 2 ԱԹՍ են խոցել։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով Խերսոնի մարզի Չեռվոնի Յար բնակավայրի շրջանում խոցվել է Ուկրաինայի օդային ուժերի Սու-25 ինքնաթիռը։ Վլադիմիրովկա բնակավայրում ոչնչացվել է նաև ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք և խոցվել է «Սմերչ» համազարկային կրակի համակարգի 12 ռեակտիվ արկ՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կամենկի շրջանում»,- ասել է նա:
Կոնաշենկովի խոսքով` ռուսական ավիացիան այսօր ավելի քան 10 ռազմական օբյեկտ է խոցել, ոչնչացրել ավելի քան 200 ազգայնական և 23 միավոր զրահատեխնիկա։
Ոչնչացվել է նաև գրեթե 1,2 հազար ուկրաինական դաշտային հրետանու հրանոթ և ականանետ։ ՌԴ ավիացիան օրվա ընթացքում բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել է ուկրաինական 17 ռազմական օբյեկտ, այդ թվում` կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 8 շրջան, հրետանու 5 կրակային դիրք և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կայանքներ, ինչպես նաև 2 հենակետ։
Նա նշել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի Պոկրովսկոյե բնակավայրի շրջանում հրամանատարական կետ ու հրթիռահրետանային սպառազինության պահեստ է ոչնչացվել։
«Հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 319 շրջան, 12 կառավարման կետ և հրթիռահրետանային սպառազինության երկու պահեստ»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 143 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 660 անօդաչու թռչող սարք, 279 զենիթահրթիռային համալիր, 2678 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 308 կայանք, դաշտային հրետանու 1196 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 2503 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 66-րդ օրը։
Լրահոս
0