Ոստիկանությունը հավաքների մասնակիցներին հորդորում է չխախտել հասարակական կարգը

© Sputnik / Andranik GhazaryanԱրթուր Վանեցյանի կողմնակիցների բողոքի քայլերթը (28 ապրիլի, 2022թ). Երևան
Արթուր Վանեցյանի կողմնակիցների բողոքի քայլերթը (28 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2022
Արթուր Վանեցյանի կողմնակիցների բողոքի քայլերթը (28 ապրիլի, 2022թ). Երևան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ոստիկանությունը զգուշացնում է, որ օրինականությունն ու համակեցության կանոնները խախտողները կենթարկվեն պատասխանատվության:
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ոստիկանությունը հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում է զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից։
«Ոստիկանությունը հետևողականորեն շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում է նաև հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
Իրավապահները զգուշացնում են, որ օրինականությունն ու համակեցության կանոնները խախտողները կենթարկվեն պատասխանատվության:
Հիշեցնենք` ԱԱԾ–ն այսօր հայտնել էր, որ ՀՀ–ում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին։
Հավելենք, որ վաղը ժամը 16–ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը հանրահավաք է անցկացնելու։
Լրահոս
0