Վրաստանի արտգործնախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ
10:22 30.04.2022 (Թարմացված է: 10:35 30.04.2022)
© Photo : ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Spokesperson of MFA of Armenia Վրաստանի արտգործնախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

Վրաստանի արտգործնախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ
Իլյա Դարչիաշվիլին հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Դարչիաշվիլին հուշահամալիր է այցելել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ։
© Photo : ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Spokesperson of MFA of Armenia Դարչիաշվիլին հուշահամալիր է այցելել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ։

Դարչիաշվիլին հուշահամալիր է այցելել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ։
Վրացի պաշտոնյան հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
© Photo : ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Spokesperson of MFA of Armenia Իլյա Դարչիաշվիլին հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Իլյա Դարչիաշվիլին հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նշենք, որ Դարչիաշվիլին Հայաստան է եկել պաշտոնական այցով։
ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է նրա և Արարատ Միրզոյանի հանդիպումը:
© Photo : ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Spokesperson of MFA of Armenia
/ Իլյա Դարչիաշվիլին ու Արարատ Միրզոյանը

Իլյա Դարչիաշվիլին ու Արարատ Միրզոյանը
Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Հիշեցնենք` նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան մեկնեց պաշտոնական, իսկ դեկտեմբերին՝ աշխատանքային այցով: 2021թ. հոկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանեց Հայաստան աշխատանքային այցով:
Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ:
2021թ. սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Իսկ 2022թ. մարտին Միրզոյանն աշխատանքային այցով մեկնեց Վրաստան: