00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր հիմնական նպատակը պայքարն է հանուն Հայաստանի, Արցախի ապագայի. Օհանյան

© Sputnik / Aram NersesyanՍեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2022
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության համար պաշտպանությունն ու անվտանգությունը հիմնարար արժեքներ են։
Այս մասին ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Մեր հիմնական նպատակը պայքարն է` հանուն Հայաստանի, Արցախի ապագայի, մեր ինքնության, ինքնիշխանության, հայապահպանության, իսկ պաշտպանությունն ու անվտանգությունը մեր երկրի հիմնարար արժեքներից են։ Հայաստանի համար երբևէ չի եղել այնպիսի մի ժամանակաշրջան, որ չպայքարենք մեր անկախության ու ազատության համար։ Միշտ այն երկրները, որոնք հայատյացությամբ են զբաղվել, փորձել են այս տարածաշրջանում` Հայկական բարձրավանդակում, հայ ժողովրդին ճնշել, և հայն էլ մշտապես պայքարել է իր ինքնության համար»,- նշեց Օհանյանը։
Նրա խոսքով, երբ Հայաստանն ու Արցախը Արցախյան շարժման ժամանակ միասին էին, նրանք անվտանգության, տնտեսության զարգացման, ենթակառուցվածքների, ճանապարհների, էներգետիկ ռեսուրսների մի կուռ համակարգ են եղել։
Օհանյանը շեշտեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, այսօրվա աշխարհագրական դիրքով, նոր կոնֆիգուրացիայով, երբ Արցախը խորը շրջափակման մեջ է, դժվար է գտնել պայքարի կենտրոն։

«Արցախյան առաջին պատերազմի ժամանակ պայքարի մեր կենտրոնը ՀՀ Մարտունի քաղաքն էր։ Այսօր էլ այդ կենտրոնը պետք է լինի մայրաքաղաքը, յուրաքանչյուր մարզ, համայնք, գյուղ ու տուն։ Եթե մենք մտածում ենք ապագայի մասին, ապա յուրաքանչյուր սիրտ պետք է լինի այդ պայքարի հիմքը»,- ասաց պատգամավորը։

Նա շեշտեց, որ ՀՀ այսօրվա իշխանություններն իրենց ապիկար ու անգրագետ կառավարմամբ հայ ազգին ծնկի են իջեցնում թուրքի առաջ, ինչին չպետք է համաձայնել։
Հանրահավաքի մասնակիցները սկսեցին վանկարկել` «Պայքա՛ր»։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը, մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
Լրահոս
0