00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր տղաներին գիտակցված սպանության ուղարկողները պետք է պատասխան տան. Գեղամ Նազարյան

© Sputnik / Aram Nersesyan ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Գլխավոր դատախազության շենքի մոտ (27 ապրիլի, 2022թ). Երևան
ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Գլխավոր դատախազության շենքի մոտ (27 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2022
Բաժանորդագրվել
Դիմելով ոստիկաններին նա հորդորեց չփորձել ուժ կիրառել, քանի որ առաջինը պետք է կատարել երկնքում գտնվող տղաների հրամանը։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը, զոհված զինծառայողների անունից պահանջեց պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր իրենց տղաներին գիտակցված սպանության են ուղարկել։
Ֆրանսիայի հրապարակում անցկացվող հանրահավաքում Նազարյանը նաև հայտարարեց, որ «երկրի թիվ մեկ աթոռը պետք է ազատվի այն չարիքից, որով պատված է»։

«Խոստացե՛ք, որ ով էլ լինի վարչապետ, մենք հիշեցնելու ենք` մեր տղերքը պահանջում են վրեժ, արդարադատություն։ Այլևս մեր սուրբ երկրում չպետք է հայտնվի մեկը, որ հայտարարի, թե ես կարող էի փրկել բոլորի կյանքերը, բայց որոշեցի, որ գնան զոհվեն։ Խոստացե՛ք, որ այդ արդարադատությունը լինելու է, թե չէ, այստեղ մեր կանգնելը գրոշի արժեք չունի»,- ընդգծեց Գեղամ Նազարյանը։

Դիմելով ոստիկաններին նա հորդորեց Փաշինյանի վախից դրդված հրաման չկատարել, չփորձել ուժ կիրառել, քանի որ առաջինը պետք է կատարել երկնքում գտնվող տղաների հրամանը։
Նրա ելույթից հետո բոլորը սկսեցին վանկարկել «Հայաստան»։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
Լրահոս
0