Սիսիանի ճանապարհին ավտոմեքենաներից մեկում ոստիկանները 2 գնդացիր են հայտնաբերել

© Photo : official site of the Police of RAԱրցախ - Երևան ճանապարհին ավտոմեքենայում հայտնաբերված ՌՊԿ տեսակի գնդացիրները (1 մայիսի, 2022թ)․ Սիսիան
Արցախ - Երևան ճանապարհին ավտոմեքենայում հայտնաբերված ՌՊԿ տեսակի գնդացիրները (1 մայիսի, 2022թ)․ Սիսիան - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ոստիկանությունը հիշեցրել է, որ ապօրինի պահվող զենքը կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի մեքենա, որի մեջ հայտնաբերվել է ՌՊԿ տեսակի 2 գնդացիր։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Մեքենայում գնտվող երեք անձանցից մեկը ձերբակալվել է։ Կատարվում է քննություն»,- նշում են ոստիկանությունից։
Իրավապահ կառույցից հիշեցրել են, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից։
Լրահոս
0