Երևանի կենտրոնում շատրվանային նոր համալիր կկառուցվի

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2022
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Երևանի քաղաքապետարանը նախատեսվում է նաև արդիականացնել կանգառասրահները։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023 թվականին շատրվանային նոր համալիր կկառուցվի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Տարածքն այժմ անբարեկարգ վիճակում է: Նախագծման մրցույթը հայտարարվել է այս տարի»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Սարգսյանը:
Նախատեսվում է նաև արդիականացնել կանգառասրահները, որի ծրագիրը իրականացվելու է փուլ առ փուլ` վարչական շրջաններով։ Ընթացիկ տարում տեղադրվելու է 10 նոր կանգառասրահ, գործընթացն էլ կմեկնարկի Աջափնյակից։
Երևանի քաղաքապետի խոսքով` Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում աջակողմյան երթևեկություն կազմակերպելու նպատակով էլ կառուցվում է լրացուցիչ գոտի: Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Կարևորելով երթևեկության արդյունավետ կազմակերպումը՝ քաղաքապետը նշել է, որ քայլեր պետք է ձեռնարկվեն խնդրահարույց բոլոր խաչմերուկներում:
Հավես չունե՞ն, կարող եմ մեքենաս ուղարկել. Երևանի քաղաքապետը զայրացավ
Լրահոս
0