00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով». երևանյան բուհերը հայտարարություններ են տարածել

© Sputnik / Asatur Yesayants«Միացե՛ք». երիտասարդները Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ են անցկացնում (26 ապրիլի, 2022թ). Երևան։
«Միացե՛ք». երիտասարդները Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ են անցկացնում (26 ապրիլի, 2022թ). Երևան։ - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2022
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանը ժամեր առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ԵՊՀ-ում 70-80 տոկոսով դասադուլ է, շենքերը դատարկ են։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել ԵՊՀ-ն։
«Առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել էր, քանի որ փողոցները խցանված են, և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չէր կարողացել ժամանակին հասնել համալսարան»,- նշված է գառման մեջ:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ժամեր առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ԵՊՀ-ում 70-80 տոկոսով դասադուլ է, շենքերը դատարկ են։ Իսկ երեկ Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ նա դասադուլի ու գործադուլի կոչ էր արել։
Երևանյան մի շարք բուհեր ևս իրենց սոցիալական ցանցերում գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություններ են տարածել այն մասին, որ իրենց մոտ դասապրոցեսը նորմալ է ընթանում։
Դրանց թվում են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից նույնպես հայտնել են, որ բոլոր դասընթացները ընթանում են բնականոն հունով։
«Դասախոսներին և ուսանողներին տեղեկացնում ենք, որ հանրային տրանսպորտի հետ կապված դժվարությունների և խցանումների պատճառով դասընթացները կարող են սկսվել որոշ ուշացումներով»,- նշել են ԵՊԿ-ից։
Իսկ Հայկական պետական մանկավարժական համալսարանի կայքէջում գրելով, թե դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, հավելել են, որ այն ուսանողները, որոնք զգուշավորություն են դրսևորել և ի սկզբանե բուհ հասնելու մտավախություն ունեցել, դասախոսների հորդորով դասապրոցեսին միացել են հեռավար ձևաչափով։
Ինչպես արդեն հայտնել ենք` գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Ժամը 14-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել անհնազանդության ակցիաների 226 մասնակիցներ։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Լրահոս
0