Մենք գնահատում ենք ԱՄՆ–ի` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի դերը. Միրզոյանը` Բլինկենին

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2022
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Արարատ Միզոյանը խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման մասին։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Հայաստանը կարևորում է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցությունների շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցում։
«Մենք նաև գնահատում ենք տարածաշրջանում խաղաղության և կայունությանն ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը, որը դրսևորվում է նաև հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ես նաև գնահատում եմ ԱՄՆ–ի վճռական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման հարցում»,- ասել է Միրզոյանը:
Նշենք, որ հայկական կողմը բազմիցս հանդես է եկել Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման օգտին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում։
Ապրիլի 8-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ-ի հետ ղարաբաղյան հարցով շփվելուց, հետևաբար կարելի է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափի ճակատագիրն անհայտ է։
Հիշեցնենք` Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին մասնակցելու համար: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա հանդիպում կունենա նաև ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի հետ։
Լրահոս
0