00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Nat Geo-ի ադրբեջանցի ռեժիսորը Հայաստանում Ադրբեջանի օգտին քարոզչական ֆի՞լմ է նկարում

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցՖիլմի նկարահանում
Ֆիլմի նկարահանում - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2022
Բաժանորդագրվել
Թեման բարձրաձայնած պրոդյուսերը վստահեցնում է` ֆիլմի մասին ՀՀ կինոաշխարհում շատերն են տեղյակ, բայց լռում են։ Հայաստանի ազգային կինոկենտրոնն էլ հերքում է իր մասնակցությունը նկարահանման գործընթացին։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Պրոդյուսեր Աննա Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը մասնագիտական շրջանակներում լուրջ աղմուկ է բարձրացրել։
«Վերջերս NatGeo-ի համար Հայաստանում նկարահանվում էր վավերագրական ֆիլմ: Ազգությամբ ադրբեջանցի ռեժիսորին և հաղորդավարին ուղեկցում էր ՀՀ կառավարության աշխատողը, ադրբեջանցին նաև ստացել է ԱԱԾ-ի և ԱԳՆ-ի թույլտվությունը` ՀՀ տարածքում նկարահանումներ անելու, որոնցում արտահայտում է կարոտը «իր» հողի նկատմամբ, պատմում, թե ինչպես է իր պապը ապրել և արարել այս հողի վրա»,- ապրիլի 30-ին գրել է Զաքարյանը։
Ըստ նրա` ՀՀ կինոլորտի շատ մասնագետներ՝ տեղեկանալով ֆիլմի հեղինակների իրական նպատակների մասին, հրաժարվել են համագործակցել նկարահանող խմբի հետ, մինչև որ գտնվել է մեկը, ով գումարի դիմաց համաձայնել է աջակցել նրանց։
«Կինոկենտրո՛ն, ձեր շարքերում էլ անթասիբ ու դավաճան մարդիկ կան փաստորեն»,- գրառումը եզրափակել է պրոդյուսերը։
Կոլեգաների արձագանքներին ու հարցերին ի պատասխան Աննա Զաքարյանը պարզաբանել է, որ բոլոր մանրամասներին տեղեկացել է պատմությանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից ու նրանց ընկերներից։

«Կար Հայաստանից ընտրված անձ, որը սկսեց աշխատանքը և կեսից հրաժարվեց: Նույն անձը տեղեկացրեց իր կոլեգաներին նման իրավիճակի մասին, և բոլոր գիտակից մասնագետները հրաժարվեցին, որպեսզի կանխեն նկարահանումները: Ի վերջո, արտերկրի թիմը գտավ այն միակին, ում հետ կաշխատի, և այդ անձին գտան կինոկենտրոնից: Հիմա հարց. եթե բոլորը շուկայում իրար ճանաչում են, կարո՞ղ էր լինել սխալմունք։ Կարծում եմ՝ ոչ»,- ֆեյսբուքյան ընկերներին պատասխանել է Զաքարյանը։

Sputnik Արմենիան ևս կապ է հաստատել գրառման հեղինակի հետ` ճշտելու համար, թե որքանով են իրական ադրբեջանական քարոզ պարունակող ֆիլմի նկարահանման մասին տեղեկությունները, ու որքանով է դրան հաղորդակից ՀՀ պետական համակարգը։

«Իմ կոլեգաները փաստում են, որ տեսել են անձամբ բոլոր թղթերն ու գիտեն այն անձանց, որոնց հետ աշխատել են, տեսել են բոլոր թույլտվությունները` ԱԳՆ-ից ու ԱԱԾ-ից։ Եվ, բնականաբար, այն մարդը, որն ուղեկցում էր հյուրին, ներկայացել է որպես կառավարության աշխատող,- մեզ հետ զրույցում պատմեց պրոդյուսերը,- եթե անգամ դա օֆիցիալ չի արվել, ապա կառավարության աշխատակիցները ներքին ինչ-որ ճանապարհներով, ծանոթների միջոցով ինչ-որ բազա են ստացել Ազգային կինոկենտրոնի կողմից և կապվել են այն մարդկանց հետ, որոնց դեռ միգուցե չէին դիմել, մինչև գտել են այն մեկին, որը համաձայնել է համագործակցել»։

Պրոդյուսերի պնդմամբ` իր բարձրաձայնած խնդրի մասին կինոաշխարհի ներկայացուցիչներից շատերն են տեղյակ, բայց լռում են՝ կինոկենտրոնի հետ հարաբերությունները չփչացնելու համար։
Աննա Զաքարյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ իր գրառման նպատակը տվյալ անձի ով լինելը բացահայտելը չէ, այլ երևույթի մասին բարձրաձայնելը։ Նրա խոսքով` Ազգային կինոկենտրոնը չպիտի արգելի կամ կանխի անցանկալի խմբերի մուտքը Հայաստան, բայց պարտավոր է կարծիք հայտնել։ Ըստ նրա` եթե նույնիսկ կառավարությունը դիմել է կինոկենտրոնին, որպեսզի մասնագետների կոնտակտներ տրամադրեն, կինոկենտրոնը կարող էր հրաժարվել։

«Չի բացառվում, որ կինոկենտրոնը տեղյակ չի եղել, թե ինչ ֆիլմ է նկարահանվում, գուցե նաև մասնագետները տեղեկացված չեն եղել, թե ում հետ են իրենք համագործակցելու, բայց արդեն նկարահանման հրապարակում տվյալ անձը պետք է որ հրաժարվեր համագործակցելուց»,- կարծում է Զաքարյանը։

Մեկնաբանություն ստանալու համար Sputnik Արմենիան դիմեց նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանին։ Նա հայտնեց, որ Հայաստանում նկարահանվող ֆիլմի մասին միայն այսօր է տեղեկացել` սոցցանցում Աննա Զաքարյանի գրառումից։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ կինոկենտրոնը ոչ մի մասնակցություն չունի այդ նկարահանումներին։ Կինոկենտրոնն, արդեն 5 տարի է` նկարահանումներով բացարձակապես չի զբաղվում։ Կինոկենտրոնն աջակցող կազմակերպություն է, և մենք չունենք նույնիսկ նման աշխատակիցներ, որոնք ստեղծագործական թիմի մասնագետներ են, որոնք մասնակցեն նկարահանումներին կամ ինչ-որ խորհուրդներ կտան»,- ասաց Միրզախանյանը` հավելելով, որ իր ղեկավարած կառույցը նկարահանումներ իրականացնելու թույլտվություն ևս չի տալիս ու տվյալ դեպքում էլ չի տվել։
Ինչ վերաբերում է Աննա Զաքարյանի հիշատակած աշխատակցին, կինոկենտրոնի տնօրենը գրառման հեղինակից պահանջում է հրապարակել նրա անունը և դրանով չվիրավորել ամբողջ թիմին։

«Եթե նման բան կա, ինքը գիտի` պետք է ինձ հստակ ասի, թե ով է այդ աշխատակիցը։ Իսկ եթե նման բան չկա, ուրեմն պիտի հերքի իր գրած ինֆորմացիան»,- ասաց Միրզախանյանը։

Կինոկենտրոնի տնօրենը վճռական է տրամադրված. եթե իր պահանջը չբավարարվի, գործընթաց է սկսելու զրպարտության հիմքով։
Լրահոս
0