00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փախչող սպաները տղայիս վրաերթի են ենթարկել․ ծնողներն արդարադատություն են ուզում

© Photo : provided by Anahit Manasian Հայկ Մելիքյանը մայրիկի՝ Նաիրայի հետ
Հայկ Մելիքյանը մայրիկի՝ Նաիրայի հետ - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2022
Հայկ Մելիքյանը մայրիկի՝ Նաիրայի հետ
Բաժանորդագրվել
Ցորի զորամասի 20 զինվորների զոհվելու հանգամանքները հետաքննելու հարցում ծնողները հետևողական եղան։ Քրգործով կան մեղադրյալներ ու կալանավորված սպա։ Այս ծնողները կրկին փողոց են դուրս եկել։ Sputnik Արմենիան զրուցել է զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի հարազատների հետ։
Ցորի զորամասի անհետ կորած համարվող 21 զինծառայողների հարազատներն ամիսներ շարունակ փնտրում էին իրենց որդիներին։ 2020 թվականի հոկտեմբերի 12-ից հետո նրանց մասին ոչ մի լուր չկար։ 2021 թվականի նոյեմբերին ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների միջնորդությամբ հայկական կողմին փոխանցեց 11 աճյուն։ ԴՆԹ հետազոտությունը հաստատեց՝ բոլորն էլ Ցորի հրետանավորներ են։ Այդ մասունքների մեջ գտնվեց 19-ամյա Հայկ Մելիքյանի մասունքը։
«Ես հույս ունեի, որ որդուս աճյունն ամբողջական ինձ կտան, բայց միայն ազդրի ոսկորն էր։ Բայց էլի շնորհակալ եմ, երեխայիս հոգին հանգստացավ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Հայկի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։
Տիկին Նաիրան միայնակ մայր է, Հայկը նրա միակ որդին էր։ Բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսի 25-ին։ Ծառայում էր Ստեփանակերտի Ցորի զորամասում։
Անհետ կորած 21 զինծառայողներից ևս 9-ի մասունքները գտնվեցին Արցախում, ինչպես տիկին Նաիրան է ասում, ծնողները «մաղել էին հողը՝ իրենց զավակներին գտնելու համար»։ 1-ի ճակատագիրը մինչև այսօր անհայտ է․ սպա Նորայր Հայրապետյանը անհետ կորած է համարվում։
© Photo : provided by Anahit Manasian Հայկ Մելիքյան
Погибший в карабахской войне солдат-срочник Айк Меликян - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2022
Հայկ Մելիքյան
«Մեր երեխաները դավաճանության հետևանքով են զոհվել»,- ասում է տիկին Նաիրան։
Նա և մյուս ծնողները զրուցել են բազմաթիվ մարդկանց, ականատեսների հետ՝ փորձելով պարզել իրենց որդիների զոհվելու հանգամանքները։ Այս պատմության մեջ շատ բան է ծնողների մոտ կասկածներ առաջացրել։ Հոկտեմբերի 5-ից դիվիզիոնը դիրքավորված էր Հադրութի Ջրաշխարհ կոչվող տեղանքում։ Մի քանի օր անց հրետանու նախկին պետ Գենադի Բաղդասարյանի հրամանով դիվիզիոնն առաջ է գնում և դիրք զբաղեցնում Ջովառլու կոչվող տեղանքում։

«Մեր երեխաները մինչև հոկտեմբերի 10-ն աչքի են ընկել ճշգրիտ գործողություններով, արել են ահռելի աշխատանք, և նրանց չեն կարողացել ոչնչացնել ո՛չ ԱԹՍ-ները, ո՛չ ադրբեջանական դիվերսիոն խմբերը։ Չգիտես ինչու, հոկտեմբերի 10-ին որոշում է կայացվում, որ մեր երեխաներին պետք է տանել առաջնագծից առաջ, մինչդեռ հրետանին միշտ գտնվում է հետևակից էլ հետ։ Էս դեպքում որոշել են ոչ թե առաջնագիծ,այլ առաջնագծից էլ առաջ, որտեղ արդեն վխտացել են ադրբեջանական դիվերսիոն խմբերը»,- պատմում է տիկին Նաիրան։

Այստեղ 2 օր տևած թեժ մարտերից հետո, երբ դիվիզիոնի 3-րդ մարտկոցը խոցվում է ԱԹՍ-ի կողմից, դիվիզիոնի հրամանատարությունը որոշում է կայացնում հետ քաշել տղաներին։
«Դրանից հետո Գենադի Բաղդասարյանից ցուցում է գալիս, թե էդ ի՞նչ եք արել, սպառնալիքներ է տեղացել, թե պետական դավաճանություն է դա և այլն, նորից դիվիզիոնն առաջ են տարել Ջովառլու տեղամաս, մինչդեռ առանց հետախուզական խմբերի, առանց ինֆորմացիայի տիրապետելու դա հավասարազոր էր ինքնասպանության։ Հոկտեմբերի 12-ի կեսօրին տղաները շարժ են նկատում ու զեկուցում։ Գենադի Բաղդասարյանը զեկուցում է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին շարժի մասին, նա էլ ասում է՝ չկրակեք, մերոնք են»,- շարունակում է տիկին Նաիրան։
© Photo : provided by Anahit Manasian Հայկ Մելիքյան
Погибший в карабахской войне солдат-срочник Айк Меликян - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2022
Հայկ Մելիքյան
Պարզվում է` «մերոնք» ադրբեջանցիներն են՝ մոտ 300 հոգի։ Երբ նրանք այնքան են մոտենում, որ արդեն պարզ է դառնում՝ ովքեր են, մի քանի սպա խուճապահար փախուստի է դիմում՝ միայնակ թողնելով զինծառայողներին։
«Իմ երեխան պառկած կրակելիս է եղել, փախուստի դիմողների մեքենան անցել է երեխայիս վրայով, ականատեսներն ասում են, որ մինչև վերջին վայրկյանը երեխաս ողջ է եղել։ Այնուհետև, ենթադրում ենք, որ ադրբեջանցիներն արդեն իջել են դիրքեր՝ գնդակահարել են»։
Արդեն կա հարուցված քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել դիվիզիոնի շտաբի նախկին պետ, մայոր Գևորգ Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով. ըստ նախաքննական մարմնի՝ անձնական շահագրգռությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, նա դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Զոհված զինվորների հարազատները պնդում են՝ կատարվածի մեջ «մեղավորների բուրգ» կա, միայն Գևորգյանը չէ։ Տիկին Նաիրան նշում է՝ գործով այլ մեղադրյալներ էլ կան, փակագծերը բացել չեն կարող, քանի որ նախաքննական գաղտնիք է։
Մինչ Ցորի զորամասի աղմկահարույց գործի նախաքննությունը շարունակվում է, ծնողները կրկին գլխավոր դատախազության մոտ են հավաքվում՝ այս անգամ հարյուրավոր այլ ծնողների կողքին։ Հիմա նրանց այստեղ է բերել Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-ին ԱԺ-ում արած հայտարարությունն այն մասին, որ պատերազմը հնարավոր էր կանխել․ «կլիներ նույն արդյունքը, սակայն առանց զոհերի»։
Ցորի զորամասի զոհված զինվորների ծնողներն իրենք առաջինը հաղորդում ներկայացրին դատախազություն և կոչ արեցին մյուս ծնողներին միանալ ու պահանջել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քրեական գործի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ նրա հայտարարությունը կանխամտածված սպանության մասին ինքնախոստովանություն համարելով։ Պահանջին մոտ 300 ծնող է միացել։ Նրանք նաև պահանջեցին դատախազությունից իրենց ճանաչել տուժողների իրավահաջորդներ, ինչը դատախազությունն արդեն արել է։
© Photo : provided by Anahit Manasian Հայկ Մելիքյան
Погибший в карабахской войне солдат-срочник Айк Меликян - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2022
Հայկ Մելիքյան
«Այստեղ խոսքը միայն զոհերի մասին չէ, այլև 25․000 երեխաների մասին է՝ և՛ զոհեր, և՛ գերեվարվածներ, անհետ կորածներ, նաև հաշմանդամություն ձեռքբերած տղաներ։ Խոսքը նաև այն տղաների մասին է, որոնք հաշմանդամություն չեն ստացել, սակայն հոգեբանական ծանր վիճակում են»,- մանրամասնում է Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը։
Նիկոլ Փաշինյանին՝ գործով մեղադրյալ ներգրավելու մասով դատախազությունը խոստացել է պատասխանել մայիսի 4-ին։ Ծնողներն ասում են՝ պատրաստ են այդ մի երկու օրն էլ սպասել, բայց մինչև վերջ են գնալու։
Նրանք նաև պահանջում են, որ գործը քննի ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտեն, այլ ստեղծվի հատուկ քննչական խումբ։

«Հիմա անգամ եթե հավաքարարը կամ մայրապետը 1000 դրամ կաշառք է վերցնում, նրա գործն ուղարկվում է Հակակոռուպցիոն կոմիտե։ Պատկերացրեք այդ ծանրաբեռնվածությունը և այն քննիչի աշխատանքը, որը միաժամանակ և՛ հավաքարարի, և՛ մայրապետի, և՛ վարչապետի գործ է քննում»,- նշում է Անահիտ Մանասյանը։

Նրանք կոչ են անում բոլոր ծնողներին միանալ իրենց պայքարին, իրենց կոչն ուղղում են նաև այն ծնողներին, որոնց որդիներն այս պահին ծառայության մեջ են։ Ասում են՝ իրենց պայքարը նաև նրանց որդիների համար է, որպեսզի իրենց զավակների ճակատագրերն ու ողբերգությունն այլևս չկրկնվեն։
Լրահոս
0